FEDEX-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ՏԱՐԵԿԱՆ ՇԱՀՈՒՅԹԻ 40% ԱՃ
Ամերիկյան FedEx Corp.-ը, որն ապրանքների փոխադրումների ոլորտում աշխարհի առաջատար ընկերություններից մեկն է, ամփոփել է 2011-2012 ֆինանսական տարվա իր գործունեության արդյունքները:
Ընկերության կողմից հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու տարում, որն ավարտվել է ընթացիկ տարվա մայիսի 31-ին, ընկերության զուտ շահույթը, նախորդ ֆինանսական տարվա արդյունքների հետ համեմատած, աճել է 40%-ով և կազմել 2,03 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, ընկերության հասույթն աճել է 8,7%-ով և կազմել 39,3 մլրդ ԱՄՆ դոլար:
Ընկերության կողմից հրապարակված պաշտոնական հաշվետվության համաձայն՝ 2011-2012 ֆինանսական տարվա չորրորդ եռամսյակի արդյունքներով զուտ շահույթը տարեկան կտրվածքով կրճատվել է 1,5%-ով և կազմել 550 մլն ԱՄՆ դոլար: