Տնտեսական

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 397.50+0.50
EUR BUY - 408.00-2.00 EUR SELL - 414.00-5.00
OIL:  BRENT - 73.10-0.16 WTI - 70.19+0.09
COMEX:  GOLD - 2622.90-1.42 SILVER - 29.89-3.11
COMEX:  PLATINUM - 926.90-1.62
LME:  ALUMINIUM - 2528.50-2.94 COPPER - 9028.50-0.27
LME:  NICKEL - 15508.00-2.23 TIN - 29116.00+0.07
LME:  LEAD - 1981.50-1.42 ZINC - 2995.00-3.25
FOREX:  USD/JPY - 155.26+1.06 EUR/GBP - 1.0377-1.13
FOREX:  EUR/USD - 1.0377-1.13 GBP/USD - 1.2582-0.88
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42326.87-2.58 NASDAQ - 19392.69-3.56
STOCKS US: S&P 500 - 5872.16-2.95
STOCKS JAPAN:  NIKKEI - 38813.58-0.69 TOPIX - 2713.83-0.22
STOCKS CHINA:  HANG SENG - 19752.51-0.56 SSEC - 3370.03-0.36
STOCKS EUR:  FTSE100 - 8199.11+0.05 CAC40 - 7384.62+0.26
STOCKS EUR:  DAX - 20242.57-0.02
19/12/2024  CBA:  USD - 394.91+0.29 GBP - 499.13-2.67
19/12/2024  CBA:  EURO - 410.98-3.29
19/12/2024  CBA:  GOLD - 33463.93+15.70 SILVER - 385.41+0.86
Զբոսաշրջության ռեկորդային աճ. 2023-ի առաջին կիսամյակում զբոսաշրջային այցելությունները Դուբայ գերազանցել են նախահամավարակային շրջանի ցուցանիշերը
17/08/2023 12:36
Կիսվել

Զբոսաշրջության ռեկորդային աճ. 2023-ի առաջին կիսամյակում զբոսաշրջային այցելությունները Դուբայ գերազանցել են նախահամավարակային շրջանի ցուցանիշերը

2023 թվականի առաջին կիսամյակում Դուբայի զբոսաշրջային արդյունաբերությունը շարունակում է կայուն աճ արձանագրել։  Այս ընթացքում քաղաքը ընդունել է ռեկորդային 8,55 միլիոն այցելուի` 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, որը կազմում էր 8,36 միլիոն այցելու։  Բացի այդ, էմիրությունում նկատվում է զբոսաշրջային հոսքերի աճ` տարեկան 20%, ինչը վկայում է Դուբայի՝ որպես աշխարհի ամենաշատ այցելվող քաղաքներից մեկի կարգավիճակի ամրապնդման մասին, որը համակարգված կերպով շարժվում է Դուբայի տնտեսական ծրագիր 2033֊ի նպատակների հաջող իրագործմանն ընդառաջ։

Դեպի էմիրություն միջազգային զբոսաշրջայինի ժամանումների թվով առաջատարը Արևմտյան Եվրոպան է, որի մասնաբաժինը կազմում է 20%:  Պարսից ծոցի ավազանի և Մերձավոր Արևելքի երկրներն ապահովել են զբոսաշրջային հոսքերի 28%-ը, Հարավային Ասիան՝ 17%-ը, Ռուսաստանը, ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի երկրները՝ 14%։  Հյուսիսային և Հարավարևելյան Ասիան միասին ապահովել են զբոսաշրջային հոսքերի 8%-ը, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի երկրները, Աֆրիկան ​​և Ավստրալիան` համապատասխանաբար 7%, 4% և 2%:

2023 թվականի առաջին կիսամյակում Դուբայի հյուրընկալության ոլորտը տպավորիչ արդյունքներ է գրանցել. ավելացել է սենյակների միջին արժեքը (ADR), մեկ հասանելի սենյակի համար միջին եկամուտը (RevPAR) և մնալու տևողությունը:  Դուբայում հյուրանոցների միջին ծանրաբեռնվածությունը դարձել է  աշխարհում ամենաբարձրներից մեկը՝ կազմելով 78%, որը 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 2,2%-ով ավելի է` հաշվի առնելով, որ համարային ֆոնդի և հյուրանոցների ընդհանուր թիվն այդ ժամանակվանից աճել է համապատասխանաբար 26%-ով և 13%-ով: Հյուրանոցային ենթակառուցվածքի ընդլայնման գործում էական դեր են խաղացել ինչպես միջազգային, այնպես էլ ներքին ներդրումները, քաղաքն ունի 810 հյուրանոց՝ ընդհանուր 148,689 համարներով՝ 2019 թվականի առաջին կիսամյակի համեմատ, երբ Դուբայն ուներ 714 հյուրանոց և 118,345 հյուրանոցային համար։ Գիշերակացի միջին տևողությունը 3,5-ից աճել է մինչև 3,9 գիշեր, ինչը վկայում է այցելությունների միջին տևողության ավելացման միտումների մասին:  Զբաղված սենյակների ընդհանուր թիվն անցյալ տարվա համեմատ աճել է 12%-ով՝ հասնելով 20,73 մլն-ի, իսկ 2019թ.-ի առաջին կիսամյակի համեմատ` 32%-ով՝։ Սենյակների միջին արժեքն աճել է 20%-ով՝ 444 դիրհամից հասնելով 534 դիրհամի։  Մեկ հասանելի սենյակի համար միջին եկամուտը (RevPAR) ավելացել է 336 դիրհամից հասնելով մինչև 415 դիրհամ` ցույց տալով 24% աճ` 2019 թվականի առաջին վեց ամիսների համեմատ:

Զբոսաշրջության ռեկորդային աճ. 2023-ի առաջին կիսամյակում զբոսաշրջային այցելությունները Դուբայ գերազանցել են նախահամավարակային շրջանի ցուցանիշերը

Ծովային ենթակառուցվածքներում շարունակական ներդրումները, ոլորտային օրենսդրության կատարելագործումը, շքեղ նավահանգիստներով գեղատեսիլ ծովային երթուղիները, տարատեսակ միջոցառումները և արևոտ եղանակը` զուգորդված զբոսաշրջային լայն առաջարկների հետ, ավելի են ամրապնդել Դուբայի համբավը որպես կրուիզների և զբոսանավերի առաջատար ուղղություն:  Սա հաստատում են 2022/2023 կրուիզային սեզոնի արդյունքները. զբոսաշրջիկների թիվն աճել է 125%-ով, համաշխարհային կարգի Mina Rashid Cruise Terminal-ը Դուբայում ընդունել է 762,887 ուղևորի:  Բացի այդ, նավերի մուտքերի թիվը նախորդ սեզոնի համեմատ աճել է 29%-ով։

Դուբայն աստիճանաբար ձեռք է բերում միջազգային գաստրոնոմիական առաջատար ուղղության կարգավիճակ, ինչին աջակցում է նաև երկրորդ MICHELIN Guide Dubai-ի գործարկումը:  Նրա ցանկում ներառված է 90 հաստատություն, որոնցից 17-ը ստացել են Bib Gourmand մրցանակը, երեք ռեստորան ընդգրկվել է «Աշխարհի լավագույն ռեստորաններ 2023» ցանկում։  Քաղաքն ունի ավելի քան 13000 ռեստորաններ և սրճարաններ, որոնք ներկայացնում են աշխարհի ավելի քան 200 տարբեր երկրների խոհանոցներ:  Հայտնի միջազգային ռեստորանային ուղեցույցը` Gault&Millau-ն, նույնպես բարձր գնահատականներ է տվել Դուբայի ռեստորաններին։

Դուբայը ավելի ու ավելի շատ այցելուներ է գրավում ժամանցի, գործնական և բիզնես զբոսաշրջության ոլորտում միջոցառումների համար:  Այսպիսով, քաղաքը հյուրընկալեց ամենամեծ զբոսաշրջային ցուցահանդեսը՝ Arabian Travel Market֊ը, գաստրոնոմիական Dubai Food Festival փառատոնը, Dubai Esports and Games Festival կիբեռսպորտային փառատոնը,  Dubai Summer Surprises շոփինգի փառատոնը։ Վերջինս կավարտվի սեպտեմբերի 3-ին։

MICE սեգմենտի դինամիկ աճը շարունակվում է. առաջին վեց ամիսներին միջոցառումների անցկացման համար ներկայացված հաջողված դիմումների թիվն աճել է 44%-ով։  Քաղաքը շահել է 143 տենդեր` տարբեր միջոցառումների և կորպորատիվ ինսենտիվ տուրերի կազմակերպման համար։  Դա հնարավոր է դարձել Դուբայի էկոնոմիկայի և զբոսաշրջության դեպարտամենտի (DET),  Դուբայի  պաշտոնական կոնֆերանս բյուրոյի (Dubai Business Events, DBE), գործընկերների և Դուբայի բիզնես հատվածի ներկայացուցիչների հետ ակտիվ համագործակցության շնորհիվ։

Կանխատեսվում է  որ MICE-ի արդյունավետ ռազմավարության շնորհիվ Դուբայը առաջիկա տարիներին կներգրավի ավելի քան 94000 զբոսաշրջիկի:  Առաջիկա մի քանի տարիների ընթացքում Դուբայում նախատեսվող իրադարձություններից են` Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի` IATA AGM 2024 ամենամյա համագումարը, Համաշխարհային գրադարանային և տեղեկատվական կոնգրես 2024֊ը (World Library and Information Congress 2024), Critical Communication World 2024 համաժողովը, Million Dollar Round Table 2024 գլոբալ համաժողովը, ինչպես նաև Ապրանքանիշերի միջազգային ասոցիացիայի տարեկան հանդիպումը 2026 թ. (International Trademark Association’s Annual Meeting 2026)։

Քանի որ 2023 թվականը հայտարարված է ԱՄԷ կայունության տարի, Դուբայը նպատակ ունի դառնալ կայուն զարգացման առաջատար ուղղություն՝ հետևողականորեն աջակցելով ԱՄԷ-ի Net Zero 2050 ազգային բնապահպանական ծրագրին` ուղղված  ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելուն։

Բացի այդ, Դուբայի էկոնոմիկայի և զբոսաշրջության դեպարտամենտը (DET) գործարկել է Դուբայի կայուն զբոսաշրջության դրոշմակնիք նախաձեռնությունը (Dubai Sustainable Tourism Stamp), որը խրախուսում է այն հյուրանոցներին, որոնք հնարավորինս մոտ են «DET-ի` Կայուն զարգացման  19 պահանջներին», ներառյալ էներգոարդյունավետությունը և ջրի արդյունավետ օգտագործումը, թափոնների վերամշակումը և անձնակազմի վերապատրաստման և ներգրավման նախաձեռնությունները՝ կայուն զարգացման նպատակներին հասնելու համար:  Այս տարվա վերջին Դուբայը նաև պատրաստվում է հյուրընկալել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության COP28 համաժողովը Expo City Dubai-ում։

DET-ի, բիզնեսի և միջազգային գործընկերների համատեղ ջանքերով իրականացվել են նպատակային արշավներ՝ ընդգծելով քաղաքի եզակի առաջարկն ու գրավչությունը:  Արդյունքում, Դուբայը 2023 թվականի առաջին կիսամյակում առանցքային շուկաներում նկատելի աճ գրանցեց՝ չնայած համաշխարհային տնտեսական և աշխարհաքաղաքական մարտահրավերներին և օդային ճանապարհորդությունների սահմանափակումներին:

Զբոսաշրջության ռեկորդային աճ. 2023-ի առաջին կիսամյակում զբոսաշրջային այցելությունները Դուբայ գերազանցել են նախահամավարակային շրջանի ցուցանիշերը

Դուբայի էկոնոմիկայի և զբոսաշրջության դեպարտամենտը (DET) նպատակ ունի աջակցելու կառավարությանը՝ համաշխարհային տնտեսության և զբոսաշրջության ոլորտում էմիրությունների մրցունակության բարձրացման գործում, աջակցելու Դուբայի դիրքավորմանը՝ որպես համաշխարհային առաջատար առևտրային կենտրոն, ներդրումային հանգույց և զբոսաշրջության ուղղություն:  Այս առաքելության շրջանակներում, DET-ն ուղղում է բոլոր ջանքերը` հետագայում զարգացնելու Դուբայի` դիվերսիֆիկացված, նորարարական և ծառայությունների վրա հիմնված տնտեսությունը, որը նպատակ ունի ներգրավելու աշխարհի լավագույն տաղանդներին և արագացնելու արտադրողականության աճը:  Բացի այդ, DET-ն աջակցում է Դուբայի՝ որպես ապրելու և աշխատելու համար աշխարհի լավագույն քաղաքի տեսլականին՝ խթանելով այն և կյանքի գերազանց որակը այնտեղ: DET-ը հանդիսանում է Դուբայի բիզնեսի և զբոսաշրջության ոլորտների պլանավորման, վերահսկման, զարգացման և մարքեթինգի համար պատասխանատու գործակալություն:  Այն նաև պատասխանատու է բոլոր տեսակի բիզնեսների լիցենզավորման և դասակարգման համար, ներառյալ հյուրանոցները, տուրօպերատորները և տուրիստական ​​գործակալները:  DET-ի պորտֆելը ներառում է` Դուբայի զբոսաշրջության և կոմերցիոն մարքեթինգի կորպորացիան, Դուբայի փառատոնները և մանրածախ առևտուրը, Դուբայի արդյունաբերությունը և արտահանումը, Դուբայի զարգացման ներդրումային գործակալությունը (Dubai FDI) և Դուբայի ՓՄՁ-ները, ինչպես նաև Դուբայի զբոսաշրջության քոլեջը, Դուբայի օրացույցը և Դուբայի բիզնես իրադարձությունները:

19/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.91
+0.29
Եվրո (EUR)
410.98
-3.29
Ռուբլի (RUR)
3.83
+0.00
Լարի (GEL)
141.07
-0.08
33463.93
+15.70
Արծաթ
385.41
+0.86