MOODY'S-Ի ՍՊԱՍՈՒՄՆԵՐԸ ՎԱՏԱՏԵՍԱԿԱՆ ԵՆ
Միջազգային վարկանիշային Moody’s գործակալությունը վերանայել և արդյունքում իջեցրել է արժեթղթերի հետ գործառնություններ իրականացնող շուրջ 15 առաջատար բանկերի և ընկերությունների վարկանիշերը: Այդ բանկերի և ընկերությունների շարքում են Bank of America Corporation-ը, Citigroup Inc.-ը, Credit Suisse Group AG-ն, Goldman Sachs Group Inc.-ը, HSBC Holdings plc-ը, JPMorgan Chase & Co.-ն և Morgan Stanley-ն:
Ինչպես նշվում է գործակալության տարածած հաղորդագրության մեջ` վարկանիշերի կրճատումը պայմանավորված է համաշխարհային շուկայում առկա ռիսկերի պայմաններում ֆինանսական կառույցների գործունեության հետ կապված խնդիրների հավանական խորացմամբ:
Չի բացառվում, որ առաջատար ֆինանսական կառույցների վարկանիշերի կրճատումը կկրի շարունակական բնույթ: