Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՉԻՐ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻՆ
28/06/2012 12:15
Կիսվել

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՉԻՐ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻՆ

Մայիս–հունիս ամիսներին ՀՀ Տավուշի մարզում ոլորտային ուղղվածությամբ իրականացվել է  Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության ծրագիրը: Ինչպես տեղեկացնում են Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն հիմնադրամից՝ ծրագրին մասնակցել են տարածաշրջանի 17 չիր արտադրողներ, ովքեր ձեռք են բերել հմտություններ ու գիտելիքներ իրենց գործունեության առանձնահատկությունների վերաբերյալ:

Հարկ է նշել` որպես արդյունք մասնակիցները ոչ միայն ֆինանսավորվել են, այլև ՄԱԿ–ի զարգացման ծրագրի շնորհիվ համաֆինանսավորման սկզբունքով նրանց տրամադրվել են որակյալ սարքավորումներ:

Մասնակիցներին դասընթացների ընթացքում տեղեկատվություն է տրամադրվել.

– Արևային չորանոցների մասին: Հայաստանում և այլ երկրներում կիրառվող արևային չորանոցների տեսակները, արևային չորանոցների կառուցման նկարագիրը, օպտիմալ չափերը, անհրաժեշտ այլ կառույցների (ծխարան, պահեստ, այլ) չափերը, ապրանքանյութական, դրամական և  աշխատանքային ծախսումները:

– Էներգիայի այլ աղբյուրների (էլեկտրոէներգիա, գազ, այլ) օգտագործմամբ չորանոցային տնտեսությունների հիմնման նախագծի վերաբերյալ: 1. Չորանոցային տնտեսության նկարագիրը, անհրաժեշտ կառույցների` նախապատրաստական բաժանմունք, մշակման բաժանմունք, հիմնական արտադրամաս, ծխարան, պահեստարան և այլն) չափերը, կառուցապատման և մեկուսացման նյութերը: 2. Չորանոցային տնտեսությունների գործունեության համար առաջարկվող անհրաժեշտ սարքավորումների ցանկը, դրանց նկարագիրը (գները, արտադրական հզորությունները, էներգիայի ծախսը, այլ), անհրաժեշտ ապրանքները և գույքը:

– Տավուշի մարզին բնորոշ մրգի և բանջարեղենի չորացման տեխնոլոգիական շղթայի վերաբերյալ: Չորացման տեխնոլոգիական ամբողջական շղթան հումքի բերքահավաքից մինչև պատրաստի չրի պահպանում և իրացում: Չորացման տեխնոլոգիական ամբողջական շղթան ըստ մթերքների, դրամական և աշխատանքային ծախսումները, գնային և ծախսային համեմատական վերլուծություն, այլ:

ՄԱԶԾ–ի աջակցությամբ պատրաստվում է նաև «Չրի պատրաստման Տեխնոլոգիական հրահանգներ»  գրքույկը, որը մանրամասնում է դեղձի, ծիրանի, սալորի, տանձի, խնձորի, կեռասիև բալի, արքայախնձորի, սմբուկի, լոլիկի և պղպեղի չորացման տեխնոլոգիաները: Այն կտարածվի ոչ միայն մասնակիցների շրջանում, այլ նաև ՀՀ մյուս մարզերում:    

Սկսնակների աջակցության ծրագրի մասին

2012թ.-ի ընթացքում ծրագրերն արդեն իսկ իրականացվել են Արտաշատ, Ստեփանավան, Եղեգնաձոր, Իջևան և Սևան քաղաքներում, Աշտարակ քաղաքում ծրագիրը դեռ ընթացքի մեջ է: Առաջիկայում կմեկնարկեն դասընթացները Հրազդան, Սիսիան և Գյումրի քաղաքներում:

Առ այսօր ծրագրին մասնակցել են 104 սկսնակներ, որոնցից արդեն իսկ ֆինանսավորում են ստացել 12-ը: Ֆինանսական աջակցություն են ստացել առավել իրատեսական գործարար ծրագրեր ներկայացրած 12 սկսնակ գործարար: Ստացված վարկի ընդհանուր գումարը կազմել է 28.6 մլն ՀՀ դրամ, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ–ի երաշխավորությունը` 31.5 մլն ՀՀ դրամ:

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ–ի կողմից  աջակցություն է ցուցաբերվում սկսնակներին հենց հիմնադրման փուլում` նվազեցնելով վերջիններիս ձախողման հավանականությունը և հնարավորություն տալով ֆինանսավորման 100%-անոց վարկային երաշխավորությունների միջոցով (ՀՀ–ում կոմերցիոն բարկերի կողմից սկսնակ գործարարներին ֆինանսավորում չի իրականացվում): Սկսնակների դասընթացներն իրականացվում են նորագույն CEFE մեթոդոլոգիայով, ինչն առավել մատչելի է դարձնում ծրագիրը մասնակիցների համար:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12