ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ «ԷՔՍՊՈ 2012 ՅՈՍՈՒ ԿՈՐԵԱ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ
ՀՀ կառավարությունը փոփոխություն է կատարել «Կենդանի օվկիանոսը և մերձակա տարածքները, միջոցների բազմազանությունն ու դրանց արդյունավետ օգտագործումը» ցուցահանդեսին Հայաստանի մասնակցելու` տարեվերջին ընդունած որոշումը և ավելի մեծ հնարավորություն է ստեղծել ազգային օպերատորի` Զարգացման հայկական գործակալության համար։
Որոշմամբ ձեռնարկված միջոցների շնորհիվ կապահովվի Հայաստանի պատշաճ մասնակցությունը ցուցահանդեսին։
Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ՝ Հայաստանի պատվիրակությունը բավական հաջող է մասնակցել էքսպոյին, ինչը, ցավոք, չի լուսաբանվել։
«Կորեայում, ինչպես և Շանհայ-էքսպոյում, մենք դրական արձագանքներ ենք ունեցել, և մեր հանրությունը պետք է համապատասխան տեղեկություն ստանա», – ասել է վարչապետը։