Տնտեսական

USD BUY - 375.50+0.00 USD SELL - 378.00+0.00
EUR BUY - 432.00+0.00 EUR SELL - 437.00+0.00
OIL:  BRENT - 114.57+6.96 WTI - 99.64+6.53
COMEX:  GOLD - 4489.70+2.61 SILVER - 69.50+2.70
COMEX:  PLATINUM - 1887.10+0.13
LME:  ALUMINIUM - 3296.00+0.81 COPPER - 12195.00+0.40
LME:  NICKEL - 17186.00-0.39 TIN - 45788.00+3.77
LME:  LEAD - 1896.50+0.26 ZINC - 3115.00+1.09
FOREX:  USD/JPY - 160.25+0.44 EUR/GBP - 1.1507-0.27
FOREX:  EUR/USD - 1.1507-0.27 GBP/USD - 1.3256-0.64
STOCKS RUS:  RTSI - 1082.72-2.32
STOCKS US: DOW JONES - 45166.64-1.73 NASDAQ - 20948.36-2.15
STOCKS US: S&P 500 - 6368.85-1.67
STOCKS JAPAN:  NIKKEI - 53373.07-0.43 TOPIX - 3649.69+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 24951.88+0.38 SSEC - 3913.72+0.63
STOCKS EUR:  FTSE100 - 9967.35-0.05 CAC40 - 7701.95-0.87
STOCKS EUR:  DAX - 22300.75-1.38
27/03/2026  CBA:  USD - 377.18-0.18 GBP - 501.65-2.28
27/03/2026  CBA:  EURO - 434.13-2.02
27/03/2026  CBA:  GOLD - 54042-1337 SILVER - 816-71.73
ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՄԵՆԱՇԱՀՈՒԹԱԲԵՐԸ ՉԻՆԱԿԱՆ ԲԱՆԿԵՐՆ ԵՆ
03/07/2012 09:07
Կիսվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՄԵՆԱՇԱՀՈՒԹԱԲԵՐԸ ՉԻՆԱԿԱՆ ԲԱՆԿԵՐՆ ԵՆ

Շահութաբերության ցուցանիշով համաշխարհային առաջատար բանկերի վարկանիշի առաջին երեք հորիզոնականները զբաղեցնում են չինական ֆինանսական կառույցները: Ըստ The Banker magazine-ի կողմից հրապարակվող ամենամյա վարկանիշի` աշխարհի ամենաշահութաբեր բանկը Չինաստանի արդյունաբերական և առևտրային բանկն է (Industrial and Commercial Bank of China), որը 2011 թվականի արդյունքներով ապահովել է 43.2 մլրդ ԱՄՆ դոլարի շահույթ: Վարկանիշի երկրորդ հորիզոնականում Construction Bank-ն է` իր 34,8 մլրդ ԱՄՆ դոլար տարեկան շահույթով, երրորդում` Bank of China-ն, որի տարեկան շահույթը կազմել է 26,8 մլրդ ԱՄՆ դոլար:

Ամերիկյան JPMorgan բանկը վարկանիշի չորրորդ տեղում է (26,7 մլրդ ԱՄՆ դոլար), իսկ ամենաշահութաբեր եվրոպական ֆինանսական կառույցը` HSBC-ն, եզրափակում է աշխարհի շահութաբեր բանկերի առաջատար հնգյակը ( 21,9 մլրդ ԱՄՆ դոլար):

Ըստ հրապարակված տվյալների` չինական բանկերին բաժին է ընկնում համաշխարհային ֆինանսական կառույցների համախառն շահույթի 29.3%-ը: Համեմատության համար նշենք, որ 2007 թվականին այս ցուցանիշը կազմել էր ընդամենը 4%:

Եվրոպական բանկերն իրենց հերթին ապահովել են համաշխարհային ֆինանսական ոլորտի ընդհանուր շահույթի 6%-ը:  

2011 թվականին կրած վնասներով աշխարհում առաջինն է հունական National Bank of Greece-ը, որի տարեկան վնասը կազմել է  17,4 մլրդ ԱՄՆ դոլար:

27/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.18
-0.18
Եվրո (EUR)
434.13
-2.02
Ռուբլի (RUR)
4.6285
+0.0483
Լարի (GEL)
139.84
+0.31
54042
-1337
Արծաթ
816
-71.73