2023թ. հունվար-հունիսին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է 70.3%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. Առաջին կիսամյակում Հայաստան ժամանած1 զբոսաշրջիկների թիվը կազմել է 1,002,878։ 2022թ. Համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 70.3%-ով։
Հայաստան ժամանակ զբոսաշրջիկներից 309,336-ը (+19.9%) հանգրվանել է հյուրանոցներում, իսկ 693,542 (+2.1 անգամ) զբասաշրջիկ՝ բարեկամի կամ հարազատի տանը, նաև վարձով տրվող բնակարաններում։
Միևնույն ժամանակ, Հայաստանից մեկնած1 զբոսաշրջիկների թիվը 679,272 է։ 2022թ. Համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 97.7%-ով։ Մասնավորապես, զբոսաշրջային գործակալությունների կողմից կազմակերպված ուևորությունների թիվն աճել է 2 անգամ և կազմել 7,853, իսկ ինքնուրույն կազմակերպվածների թիվն աճել է 97.7%-ով և կազմել 671,419։
1 ուղևորներ, որոնք ըստ ԶՀԿ մեթոդաբանության համարվում են զբոսաշրջիկ