Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
SSJ-100-Ի ՓՈԽԱՐԵՆ «ԱՐՄԱՎԻԱ»-Ն ԿԳՆԻ AIRBUS ԵՎ BOEING ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐ
10/07/2012 16:50
Կիսվել

SSJ-100-Ի ՓՈԽԱՐԵՆ «ԱՐՄԱՎԻԱ»-Ն ԿԳՆԻ AIRBUS ԵՎ BOEING ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐ

Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը որոշել է SSJ-100-ի փոխարեն գնել Airbus և Boeing ինքնաթիռներ: Արդեն ձեռքբերված նախնական պայմանավորվածությունների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ ընկերությունը կհրապարակի ավելի ուշ:

Նշենք, որ երեկ՝ հուլիսի 9-ին, «Արմավիա» ավիաընկերությունը հանդես էր եկել պաշտոնական հայտարարությամբ, որում ասվում էր, որ ընկերությունը մտափոխվել է և մտադիր չէ գնել Sukhoi Superjet-100 (SSJ-100) երկրորդ ինքնաթիռը:

Այսպիսիով, «Արմավիա»-ն դարձավ առաջին ընկերությունը, որը հրաժարվեց գնել ռուսական արտադրության SSJ-100 ինքնաթիռը:

Հիշեցնենք, որ անցյալ տարի ապրիլին առաջին Sukhoi SuperJet-100 (SSJ-100) ինքնաթիռը հանդիսավոր արարողությամբ հանձնվել էր Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությանը:

Ռուսական Superjet 100 մարդատար ինքնաթիռը «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ»-ի և «Բոյինգ»-ի համատեղ մշակումն Է: Այն նախատեսված Է 75-95 ուղևորների փոխադրման համար և կարող Է հաղթահարել մինչեւ 4400 կիլոմետր տարածություն: Հանրությանն այս դասի ինքնաթիռն առաջին անգամ ներկայացվել է 2007 թվականի սեպտեմբերի 26-ին։ 2008 թվականի մայիսի 19-ին «Sukhoi SuperJet-100»-ը կատարել է իր առաջին թռիչքը։

Հիշեցնենք, որ առաջին Sukhoi SuperJet-100 տիպի ինքնաթիռների վաճառքը նախատեսվում էր 2008 թվականին, սակայն տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ վաճառքի մեկնարկի ժամկետները մի քանի անգամ հետաձգվեցին:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91