Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՆԵՐԴՐՎՈՒՄ Է ԵՌԱՍՏԻՃԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
17/07/2012 11:34
Կիսվել

ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՆԵՐԴՐՎՈՒՄ Է ԵՌԱՍՏԻՃԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի բարեփոխումների այս տարվա կարևոր ուղղություններից է համակարգի վերլուծական կարողությունների զարգացումը:

Ինչպես տեղեկացնում են ՊԵԿ Մամուլի ծառայությունից՝ 2012թ.–ի հունվարի 1-ից ՊԵԿ–ն իրականացնում  է բացառապես ռիսկերի վրա հիմնված ստուգումներ` նոր համակարգված մոտեցում  ներդնելով ստուգումների գործընթացում: Կոմիտեի նախագահը հարկային տեսչությունների և պատասխանատու մյուս մարմինների ղեկավարների  առջև հստակ խնդիր է դրել՝ հսկողական նոր մեխանիզմների կիրառմամբ բացառել անհարկի միջամտությունը բիզնեսին և, միաժամանակ, բարձրացնել ստուգումների արդյունավետությունը:

ՊԵԿ Ուսումնական կենտրոնում Գագիկ Խաչատրյանը ոլորտի պատասխանատուների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել: Խնդիր է դրվել, որ  տնտեսվարող սուբյեկտին իր հարկային պարտավորությունների մասին անհարժեշտ է նոր մեխանիզմներով իրազեկել: Կոմիտեի ղեկավարի նախառենությամբ՝ աշխարհում ընդունված առաջավոր փորձով  մեզ մոտ նույնպես ներդրվել է եռաստիճան ծանուցման համակարգ: Վերլուծական կարողությունների զարգացման շնորհիվ առանց հարկատուների գործունեությանն ուղղակիորեն և անհարկի միջամտելու նախ ուսումնասիրվում են կոնկրետ ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների տնտեսական ցուցանիշները, խախտումներ արձանագրելու դեպքում` արդեն գրավոր տեղեկացվելու է իրենց շրջանառությունների և վճարվելիք հարկերի մասին:

ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանի խոսքերով՝ առաջին ծանուցման միջոցով հարկ վճարողին ավելի մեղմ է հիշեցվում հարկային պարտավորությունների մասին, երկրորդ դեպքում տեղեկացվում է, որ վերջինս դեռ չի կատարել սրբագրումներ,  երրորդ անգամ արդեն հիշեցվում է պատասխանատվության միջոցների անխուսափելիության մասին, և  եթե դա էլ չի օգնում` հետո նոր կիրառության մեջ են մտնում վարչարարական միջոցառումները:

«Եռաստիճան ծանուցման համակարգի ներդրմամբ և զարգացմամբ հասցեական մոտեցում կկիրառվի յուրաքանչյուրի նկատմամբ: Ծանուցման մեջ, օրինակ, նշվելու է, որ մեր տեղեկություններով՝ շրջանառության ծավալները պետք է ավելի մեծ լինեին, ուստի խնդրում ենք ինքնուրույն վերանայել Ձեր հայտարարագրած շրջանառության ծավալները և ըստ այդմ վճարման ենթակա հարկերի մեծությունը: Դրանով իսկ Դուք կխուսափեք Ձեր նկատմամբ պատասխանատվության միջոցների կիրառումից: Այսպիսի մոտեցմամբ բիզնեսը կխրախուսվի` ինքնուրույն վճարել հարկերը, միաժամանակ գիտակցելով. եթե չկատարեն իրենց հարկային պարտավորությունները` կհայտնվեն ռիսկային կազմակերպությունների ցանկում` մշտապես  գտնվելով ՊԵԿ տեսադաշտում», – ընդգծել է Արմեն Ալավերդյանը:

Ի դեպ, այդպիսի մարտավարության արդյունավետությունն արդեն իսկ ապացուցվել է գործնականում. տնտեսվարող սուբյեկտների մոտ վերանայվել են աշխատողների քանակը, խոշոր բիզնեսը սկսել է հստակ տվյալներ ներկայացնել:

2012 թվականի առաջին կիսամյակում, նախորդ տարվա համեմատ, զգալի նվազել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումների քանակը: ՊԵԿ ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության տվյալներով՝ 2012թ. հունվար–հունիս ամիսներին հրապարակվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման  648 հանձնարարագիր, որը կազմում է ստուգումների կիսամյակային ծրագրի շուրջ 54.4 տոկոսը:

2012թ. առաջին կիսմայակում իրականցվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում 363, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է շուրջ 334-ով կամ 52 տոկոսով, իսկ ստուգումներով արձանագրված գումարն աճել է 673մլն դրամով կամ 91 տոկոսով: Մեկ ստուգմամբ արձանագրված միջին գումարը 2012թ. առաջին կիսամյակում կազմել է 21մլն 199 հազար դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 15 մլն 429 հազար դրամով կամ 367.4 տոկոսով:    ՀԴՄ, ելակետային տվյալների, չգրանցված աշխատողների և մնացած մասնակի ստուգումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  նվազել են 2139-ով:

Համակարգում վերլուծական կարողությունների զարգացմամբ ոչ միայն ստուգումներն  իրականացվում են ըստ ռիսկայնության աստիճանի, այլև հնարավորութուն է ընձեռվում հենց տեղում` հարկային տեսչություններում վերանայել կամայականությունները, արդյունքում ստեղծվում է կենտրոնացված համակարգ, որը հսկողություն է սահմանում կոմիտեի ամբողջ գործունեության նկատմամբ:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12