
GOLDMAN SACHS-Ը ԳՐԱՆՑԵL Է ՇԱՀՈՒՅԹԻ 53% ԱՃ
Ամերիկյան Goldman Sachs Group Inc. բանկային խումբն ամփոփել է 2012 թվականի առաջին կիսամյակի իր գործունեության արդյունքները: Հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում ֆինանսական կառույցի ապահոված զուտ շահույթը տարեկան կտրվածքով աճել է 53%-ով և կազմել 3,001 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, հասույթը կրճատվել է 14%-ով և կազմել 16,576 մլրդ ԱՄՆ դոլար:
Goldman Sachs Group Inc.-ը հիմնադրվել է 1869 թվականին և հանդիասնում է աշխարհի առաջատար ֆինանսական ինստիտուտներից մեկը: