Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50+0.00 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 104.35-1.86 WTI - 94.08-0.70
COMEX:  GOLD - 4084.80-1.64 SILVER - 55.55-6.10
COMEX:  PLATINUM - 1612.00-3.57
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.64-0.37 EUR/GBP - 1.1224+0.13
FOREX:  EUR/USD - 1.1224+0.13 GBP/USD - 1.3249-0.17
STOCKS RUS:  RTSI - 905.53-0.92
STOCKS US: DOW JONES - 51621.48-0.09 NASDAQ - 26692.87-1.88
STOCKS US: S&P 500 - 7718.94-1.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 64425.95-4.90 TOPIX - 3999.34-2.38
STOCKS CHINA:  HANG SENG - 24062.72-1.03 SSEC - 3707.48-1.59
STOCKS EUR:  FTSE100 - 10724.86+0.70 CAC40 - 7873.11+0.58
STOCKS EUR:  DAX - 25298.61+0.15
15/10/2026  CBA:  USD - 361.49+0.06 GBP - 479.12-0.24
15/10/2026  CBA:  EURO - 405.41+1.01
15/10/2026  CBA:  GOLD - 47526-925 SILVER - 679.78-19.87
ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԽՈՐԱՆԱ
24/07/2012 11:26
Կիսվել

ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԽՈՐԱՆԱ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության Մամուլի ծառայությունից՝ հանդիպման շրջանակներում նախարարը, շնորհավորելով դեսպանին բարձր և պատասխանատու պաշտոնի նշանակվելու կապակցությամբ, հույս է հայտնել, որ պարոն Ռեիսիի հետ համագործակցությունը նույնքան արդյունավետ կլինի, որքան նրա նախորդի հետ: Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում հայ–իրանական համագործակցության հարցերին` Սերգո Կարապետյանը կարևորել է երկողմանի կապերի հետագա ընդլայնումը, հատկապես` բուսաբուծության և անասնապահության ոլորտներում:

«Այստեղ չօգտագործված մեծ հնարավորություններ կան: Անցյալ տարի պաշտոնական այցով գտնվելով Իրանի Իսլամական Հանրապետությունում՝ ես ստորագրեցի երկկողմ համագործակցության մասին փոխըմբռման հուշագիր: Ցավոք, կարևոր այդ փաստաթղթի պահանջների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքները դեռևս բավարար չեն: Ցանկանում եմ, որ պարոն դեսպանի օժանդակությամբ մենք կյանքի կոչենք ձեռքբերված պայմանավորվածությունները՝ որպես առաջին քայլ Հայաստանում ստեղծելով «Հալալ» մակնշմամբ սպանդանոցային համալիր»,- նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը:

Իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և ներկայացված տեղեկատվության համար՝ դեսպանը պատրաստակամություն է հայտնել հետևողականորեն շարունակել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը և նպաստել երկկողմ համագործակցության հետագա խորացմանը: Նա փոխանցել է Իրանի Իսլամական Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սադեղ Խալիլիանիի ողջույնի խոսքը հայ գործընկերոջը և պատրաստակամությունը երկու երկրների ագրարային ոլորտում գործակցության նոր ծրագրերի իրականացման վերաբերյալ:

Նախարար Սերգո Կարապետյանը հիշեցրել է, որ առաջիկայում Երևանում նախատեսվող առևտրատնտեսական հարցերով հայ–իրանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում ընդգրկված են գյուղատնտեսությանը վերաբերող բազմաթիվ հարցեր, և դրանից ելնելով՝ հայկական կողմն առաջարկել է Հայաստան հրավիրել ԻԻՀ գյուղատնտեսության նախարարին:

15/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.49
+0.06
Եվրո (EUR)
405.41
+1.01
Ռուբլի (RUR)
4.3065
+0.0045
Լարի (GEL)
139.22
+0.21
47526
-925
Արծաթ
679.78
-19.87