Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 407.50-0.50
OIL:  BRENT - 105.44+0.86 WTI - 92.64+1.07
COMEX:  GOLD - 4165.80-0.60 SILVER - 60.14-0.87
COMEX:  PLATINUM - 1705.80+0.61
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.3+0.03 EUR/GBP - 1.117-0.25
FOREX:  EUR/USD - 1.117-0.25 GBP/USD - 1.3217-0.11
STOCKS RUS:  RTSI - 894.36+0.36
STOCKS US: DOW JONES - 51850.55+0.38 NASDAQ - 27245.90-0.44
STOCKS US: S&P 500 - 7807.24-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 67777.52-1.82 TOPIX - 4110.67+0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 24345.22+0.30 SSEC - 3800.86+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10656.28+0.99 CAC40 - 7832.88+0.38
STOCKS EUR:  DAX - 25277.68+0.76
13/10/2026  CBA:  USD - 361.73-0.48 GBP - 479.04-0.16
13/10/2026  CBA:  EURO - 404.67-0.21
13/10/2026  CBA:  GOLD - 48519-232 SILVER - 705.06+4.01
ՎԶԵԲ-ը ներկայացրել է տարածաշրջանների ընդհանուր կանխատեսումը 
27/09/2023 14:45
Կիսվել

ՎԶԵԲ-ը ներկայացրել է տարածաշրջանների ընդհանուր կանխատեսումը 

  • ՎԶԵԲ տարածաշրջաններում 2023 թ. աճի տեմպն արագացել է` հասնելով 2.4 տոկոսի
  • Կանխատեսվում է, որ 2024 թ. աճի տեմպը կարագանա` հասնելով 3.2 տոկոսի
  • 2023 թ. հուլիսին գնաճի տեմպը նվազել է` միջինում կազմելով 9.7 տոկոս:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) վերջին Տարածաշրջանային տնտեսական հեռանկարներ  զեկույցի համաձայն, ակնկալվում է, որ Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Թուրքիայի տնտեսությունները 2023 թվականին կպահպանեն աճի բարձր տեմպ` չեզոքացնելով Եվրոպայի անցումային տնտեսությունների ավելի թույլ կատարողականը:

Կենտրոնական Ասիայում և Կովկասի տարածաշրջանի առանձին մասերում ավելի բարձր տնտեսական կատարողական է սպասվում` առևտրաշրջանառության ծավալների լուրջ աճի և Ռուսաստանից եկող դրամական փոխանցումների բարձր մակարդակի շնորհիվ: Եվրոպայի անցումային տնտեսություններում աճի դանդաղումն արտացոլվում է էլեկտրաէներգիայի բարձր գներով, տևական գնաճով (որը 2023 թ. հուլիսին ՎԶԵԲ տարածաշրջաններում կազմել է միջինում 9.7 տոկոս):

ՎԶԵԲ տարածաշրջանների ընդհանուր կանխատեսումը 

ՎԶԵԲ տարածաշրջաններում սպասվում է աճի տեմպի դանդաղում` 2023 թ. 2.4 տոկոսից մինչև 3.3 տոկոս` 2022 թվականին: 2024 թվականին, գնաճի շարունակական թուլացման պայմաններում, ակնկալվում է աճի տեմպի արագացում` մինչև 3.4 տոկոս: Այս թվերն արտացոլում են 2023 թ. մայիսի կանխատեսումների համեմատ 0.2 տոկոսային կետով դեպի վեր և հաջորդ տարվա կանխատեսվածի համեմատ` 0.2 տոկոս դեպի ներքև փոփոխությունը:

ՎԶԵԲ-ի ավագ տնտեսագետ Բիատա Յավորչիկը նշել է. «ՎԶԵԲ տարածաշրջանների մեր տնտեսություններում նկատվում է աճի տարամիտվող պատկեր: Կենտրոնական Ասիայի տնտեսությունների հետևողական աճն ու Կենտրոնական Եվրոպայի և Բալթյան երկրների տնտեսությունների թույլ կատարողականը պայմանավորված է տարբեր հետևանքներով` էլեկտրաէներգիայի գներ, գնաճ և առևտրաշրջանառության փոփոխվող օրինաչափություններ:

Ուշագրավ զարգացումներ

Տնտեսական վերջին կանխատեսման վրա ազդում են մի շարք միտումներ:

Եվրոպայի անցումային տնտեսություններում գազի սպառման ծավալներն ավելի քան 20 տոկոսով նվազել են 2022-23 թթ. ձմռանը, քանի որ Ռուսաստանից գազի մատակարարման ծավալների կրճատման հետևանքով էլեկտրաէներգիայի գները բարձրացել էին: Նավթի և գազի գները, որոնք թեև վերադարձել են մինչև Ուկրաինայի դեմ պատերազմը եղած մակարդակին, շարունակում են բացասական անդրադառնալ տարածաշրջանի աճի վրա:

Եվրոպայի արդյունաբերությունը հրաժարվել է գազի մեծ ծավալներ սպառող ճյուղերից, օրինակ` շինարարական նյութեր, քիմիական նյութեր, հիմնական մետաղներ և թուղթ, փոխարենն ավելացրել է արտադրության ծավալներն ավելի քիչ ածխածնային ոլորտներում, ինչպիսիք են էլեկտրական սարքավորումների, ավտոմոբիլների արտադրությունը և դեղագործությունը:

Լեհաստանում, օրինակ, հիմնական մետաղների արտադրության ծավալները` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 18 տոկոսով, իսկ էլեկտրական սարքավորումների արտադրությունը` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 21 տոկոսով:

Ընդհանուր առմամբ, Եվրոպայում արտադրական արդյունքի թողարկման ծավալները սպասվածից ցածր են եղել` այս կերպ նպաստելով տնտեսական աճի դանդաղմանը: Այդուամենայնիվ, աշխատաշուկան մնացել է դիմակայուն, ընկերությունները պահպանել են աշխատատեղերը` չնայած թողարկման կառուցվածքի մեծ փոփոխությանը: Եվ, բարձր գնաճի պայմաններում, շատ տնտեսություններում արագ բարձրացել են նոմինալ աշխատավարձերը: Որոշ դեպքերում, օրինակ Բալթյան երկրներում և Հունգարիայում, աշխատավարձերի բարձրացման տեմպը գերազանցել է արտադրողականության աճի տեմպը` նվազեցնելով մրցունակությունը:

Դրան հակառակ` 2022 թվականին և 2023 թ. առաջին կեսին Կենտրոնական Ասիայի և Կովկասի որոշ երկրների տնտեսությունները ամուր դիրքերում են մնացել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Սա պայմանավորված էր դեպի Ռուսաստան և Ռուսաստանից միջնորդավորված առևտրաշրջանառությամբ, ինչպես նաև միգրացիայի բարձր մակարդակով և դրան հաջորդած` Ռուսաստանից դրամական փոխանցումներով, ինչը նպաստեց իրական աշխատավարձերի էական բարձրացմանը:

Տարածաշրջանային կանխատեսումներ

Կենտրոնական Եվրոպայում և Բալթյան երկրներում, որտեղ սննդամթերքի և էլեկտրաէներգիայի գները պրկել են տնային տնտեսությունների բյուջեները, իսկ փոքր և միջին ձեռնարկությունների համար նվազել են ներդրումների նպատակով ֆինանսավորում ստանալու հնարավորությունները, 2023 թվականին սպասվում է միջինում 0.5 տոկոս աճ, ինչը նվազում է  2022 թվականի 3.9 տոկոսի համեմատ, իսկ 2024 թվականին սպասվում է 2.5 տոկոս աճ:

Ակնկալվում է, որ ավելի թույլ արտաքին միջավայրը  և գնաճի ազդեցությունը Եվրոպական միության հարավ-արևելյան մասի ՎԶԵԲ տնտեսություններում 2023 թվականին կհանգեցնի 2 տոկոս, իսկ 2024 թվականին` 2.8 տոկոս աճի:

2023 թվականի սկզբին Արևմտյան Բալկաններում Եվրագոտու գործընկերների հետ առևտրի թուլացման ազդեցությունը մասամբ հավասարակշռվել է տարածաշրջանի` ծառայությունների վրա հիմնված տնտեսությունների զբոսաշրջային ոլորտի կատարողականով: Կանխատեսվում է, որ համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2023 թվականին կաճի 2 տոկոսով, իսկ 2024 թվականին աճը կհասնի 3.4 տոկոսի:

Կանխատեսվում է, որ Կենտրոնական Ասիայում կպահպանվաի աճի կենսունակ մակարդակ` 5.7 տոկոս 2023 թվականին և 5.9 տոկոս 2024 թվականին: Դա պայմանավորող գործոններից են պետական ծախսերը, հումքային արտադրանքի նկատմամբ Չինաստանի պահանջարկը, Ռուսաստանի հետ միջնորդավորված առևտուրն ու դեպի Ռուսաստանն արտահանումները և Ռուսաստանից եկող դրամական փոխանցումները և ռուսական ընկերությունների վերալոկացիան:

Արևմտյան Եվրոպայի և Կովկասի տնտեսությունները հարմարվել են Ուկրաինայի դեմ պատերազմի առաջացրած արտաքին ցնցումներին: 2023 թվականին ակնկալվում է ՀՆԱ-ի 1.9 տոկոս աճ, որը 2024 թվականին կհասնի 3.1 տոկոսի:

Ուկրաինայում 2023 թվականին ակնկալվում է ՀՆԱ-ի 1 տոկոս աճ, որն արտացոլում է առաջին եռամսյակի կտրուկ կրճատումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Սրան, ըստ ամենայնի, կհաջորդի 3 տոկոս ավելացում 2024 թվականին:

Թուրքիայում 2023 թվականին կանխատեսվում է 3.5 տոկոս, իսկ 2024 թվականին` 3 տոկոս աճ: Նախորդ կանխատեսման 1 տոկոսային կետով դեպի վեր փոփոխությունն արտացոլում է նախաընտրական ֆիսկալ ստիմուլը, թեև տարվա երկրորդ կեսին ակնկալվում է աճի դանդաղում:

Միջերկրականի հարավային և արևելյան տարածաշրջանում* սպասվում է թողարկման ծավալների 3.7 տոկոսով ավելացում 2023 թվականին և 3.9 տոկոսով` 2024-ին, իսկ նախորդ կանխատեսումները դեպի ներքև են ճշգրտվելու` արտացոլելով կառուցվածքային բարեփոխումների ձգձգումներն ու հարկաբյուջետային և արտաքին խոցելիությունների ավելացումը:

* Այս կանխատեսումները չեն ներառում Մարոկկոյում 2023 թ. սեպտեմբերին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները, քանի որ այս փուլում դժվար է հաշվարկել ընդհանուր տնտեսական ազդեցության վրա դրա հավանական ազդեցությունը:

Աղբյուրը` ՎԶԵԲ ազգային իշխանություններ: Ծանոթագրություն` Կշիռները հիմնված են 2022 թ. շուկայական փոխարժեքով արտահայտված համախառն ներքին արդյունքի մեծությունների վրա, որտեղ H1-ը նշանակում է տեղեկատվության բացակայություն, իսկ «e»-ն վերաբերում է 1-ին եռամսյակի թվերին (և Լիբանանի մասով 2023 թ. մայիսի կանխատեսմանը):

13/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.73
-0.48
Եվրո (EUR)
404.67
-0.21
Ռուբլի (RUR)
4.3226
+0.0229
Լարի (GEL)
139.34
-0.13
48519
-232
Արծաթ
705.06
+4.01