Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ-ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՊՆ ԱՄՐԱՊՆԴՎԵԼ Է ՆՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ
27/07/2012 16:04
Կիսվել

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ-ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՊՆ ԱՄՐԱՊՆԴՎԵԼ Է ՆՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ

«Զարգացման հայկական գործակալություն»-ը, ՀՀ կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեն, «Տեքնոլոջի Տրանսֆեր Ասոցիացիա» իրավաբանական անձանց միությունը ստորագրել են համագործակցության համաձայնագիր՝ «Գիտական հետազոտությունների արդյունքների առևտրայնացման միջազգային համագործակցության աջակցման նորարարական կենտրոն» ստեղծելու մասին:

Համաձայնագիրը կնքել են ԶՀԳ գլխավոր տնօրեն պարոն Ռ. Հարությունյանը, Գիտության պետական կոմիտեի նախագահ պարոն Ս. Հարությունյանը և «Տեքնոլոջի Տրանսֆեր Ասոցիացիա»-ի նախագահ պարոն Մ. Աբովյանը:

Կոմիտեի նախագահը ողջունել է այս նախաձեռնությունը և հույս հայտնել, որ համագործակցության արդյունքում կլինեն գիտություն–տնտեսություն կապի ամրապնդմանն ուղղված բազմաթիվ նորարարական ծրագրեր, որոնք կնպաստեն ՀՀ–ում տնտեսության զարգացմանը, գիտնականների տնտեսական հատվածի ինտեգրմանը, գիտական ծրագրերի առևտրայնացման խնդիրների լուծմանը:

Համաձայնագրի ստորագրմամբ կողմերը պարտավորվում են կենտրոնացնել իրենց հնարավորությունները և ստեղծել կենտրոն, որի նպատակն է նպաստել ՀՀ–ում նորարարական գործունեությանը, առևտրայնացման ներուժ ունեցող գիտատեխնիկական մշակումների իրականացմանը, գիտական հետազոտությունների արդյունքների առևտրայնացմանը, նոր տեխնոլոգիաների ստեղծմանն ու կիրառմանը, գիտություն–տնտեսություն կապի ամրապնդմանը և ոլորտում պետություն–մասնավոր հատված համագործակցության զարգացմանը:

Համաձայնագրի համաձայն՝ Գիտության պետական կոմիտեն պարտավորվում է աջակցել գիտական արդյունքների առևտրայնացմանը, տնտեսության մեջ ներդրմանը, խթանել ՀՀ գիտական կազմակերպությունների, գիտական աշխատողների խմբերի և գիտական աշխատողների կողմից կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված նորարարական ծրագրերը:

Համաձայնագրի մյուս կողմերը պարտավորվում են կազմակերպել կենտրոնին ներկայացված ծրագրերի փորձաքննությունների ընդհանուր գործընթացը, ծրագրերի տեխնիկական իրագործելիության փորձաքննությունը, հայկական նորարարական տեխնոլոգիաների հանդեպ հետաքրքրություն ցուցաբերող օտարերկրյա կազմակերպությունների համար գործնական այցեր և տեղական համապատասխան կազմակերպությունների հետ հանդիպումներ, տեղեկատվություն տրամադրել գործարար շրջանակներին առկա տեխնոլոգիաների, տեխնոլոգիական լուծումների, նորարարական առաջարկների և բիզնես նախագծերի մասին,  խորհրդատվություն տրամադրել մտավոր սեփականության, գիտատեխնիկական մշակումների արտոնագրման և այլ իրավական հարցերի վերաբերյալ:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85