Տնտեսական

USD BUY - 393.00-0.50 USD SELL - 398.00-1.00
EUR BUY - 413.50-2.50 EUR SELL - 420.00-5.00
OIL:  BRENT - 71.40+0.39 WTI - 67.49+0.48
COMEX:  GOLD - 2660.40+0.21 SILVER - 31.48-0.03
COMEX:  PLATINUM - 936.30+0.15
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.57+0.36 EUR/GBP - 1.0564-0.04
FOREX:  EUR/USD - 1.0564-0.04 GBP/USD - 1.2763+0.16
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39160.50+0.18 TOPIX - 2734.56+0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 20414.09+2.76 SSEC - 3402.53-0.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
09/12/2024  CBA:  USD - 395.78-5.53 GBP - 505.61-6.50
09/12/2024  CBA:  EURO - 418.74-5.97
09/12/2024  CBA:  GOLD - 33558.64-505.67 SILVER - 395.86-8.57
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ հարկային մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 30-րդ նիստին
06/10/2023 18:09
Կիսվել

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ հարկային մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 30-րդ նիստին

ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը՝ տեսակոնֆերանսի ձևաչափով, մասնակցել է Ղազախստանի Հանրապետությունում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի 30-րդ ամենամյա նիստին, որին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ադրբեջանի հարկային մարմինների պատվիրակությունները՝ մարմինների ղեկավարների գլխավորությամբ, ինչպես նաև ներկայացուցիչներ ԱՊՀ Գործադիր կոմիտեից։ 

 Արդեն 30 տարի է համակարգող խորհուրդը հարկային ժամանակակից օրակարգի կարևոր հարցերի շուրջ ապահովում է ակտիվ երկխոսություն՝ ԱՊՀ տարածաշրջանի երկրների հարկային  մարմինների միջև: Այս տարվա նիստի գլխավոր թեման էր՝ «Տեխնոլոգիական (թվային) լուծումների, մեծածավալ տվյալների վերլուծության մեթոդների օգտագործումը հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման նպատակով»։ Նիստի ընթացքում մասնակիցները հանդես են եկել նշված ուղղություններով իրենց երկրներում իրականացվող աշխատանքների մասին զեկույցներով և շնորհանդեսներով։ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը ներկայացրել է Հայաստանում վերջին տարիներին թվային լուծումների, մեծածավալ տվյալների վերլուծության մեթոդների օգտագործման հարկային վարչարարության արձանագրված ձեռքբերումները և ապագա ծրագրերը։ 

Նիստի ընթացքում մասնակիցները քննարկել են նաև համակարգող խորհրդի միջնաժամկետ և տարեկան գործունեության արդյունքները, ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների կատարման ընթացքը, խորհրդի առաջիկա անելիքները, ինչպես նաև ընդունել են մի շարք կազմակերպչական և ծրագրային որոշումներ։ Հաջորդ տարվա նիստի համար որպես գլխավոր թեմա է ընտրվել «Ավելացված արժեքի հարկի վարչարարման թվային լուծումները՝ ուղղված վճարումների թափանցիկությանը և վերադարձի պարզեցմանը»:

 Որոշում է կայացվել ԱՊՀ մասնակից պետությունների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2024թ. երկրորդ կիսամյակում՝ Ղրղզստանի Հանրապետությունում: 

09/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.78
-5.53
Եվրո (EUR)
418.74
-5.97
Ռուբլի (RUR)
3.99
-0.04
Լարի (GEL)
142.32
-2.77
33558.64
-505.67
Արծաթ
395.86
-8.57