Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50+0.00 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 104.35-1.86 WTI - 94.08-0.70
COMEX:  GOLD - 4084.80-1.64 SILVER - 55.55-6.10
COMEX:  PLATINUM - 1612.00-3.57
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.64-0.37 EUR/GBP - 1.1224+0.13
FOREX:  EUR/USD - 1.1224+0.13 GBP/USD - 1.3249-0.17
STOCKS RUS:  RTSI - 905.53-0.92
STOCKS US: DOW JONES - 51621.48-0.09 NASDAQ - 26692.87-1.88
STOCKS US: S&P 500 - 7718.94-1.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 64425.95-4.90 TOPIX - 3999.34-2.38
STOCKS CHINA:  HANG SENG - 24062.72-1.03 SSEC - 3707.48-1.59
STOCKS EUR:  FTSE100 - 10724.86+0.70 CAC40 - 7873.11+0.58
STOCKS EUR:  DAX - 25298.61+0.15
15/10/2026  CBA:  USD - 361.49+0.06 GBP - 479.12-0.24
15/10/2026  CBA:  EURO - 405.41+1.01
15/10/2026  CBA:  GOLD - 47526-925 SILVER - 679.78-19.87
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԽԱՂՈՂ ՎԵՐԱՄՇԱԿՈՂՆԵՐԻ ՀԵՏ
28/08/2012 11:38
Կիսվել

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԽԱՂՈՂ ՎԵՐԱՄՇԱԿՈՂՆԵՐԻ ՀԵՏ

Երեկ՝ օգոստոսի 27-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարարը հերթական հանդիպմանն էր հրավիրել խաղող մթերող տասնյակ ընկերությունների ներկայացուցիչների՝ նրանց ուշադրությունը հրավիրելով խաղողի զանգվածային բերքահավաքի ժամանակ մթերումները ժամանակին, ամբողջությամբ և ըստ պայմանագրերի ապահովելու անհրաժեշտության վրա:

«Նախորդ տարի խաղողի մթերումները կազմակերպված անցան: Այս տարի խաղողի լավ բերք ունենք, և ես համոզված եմ, որ մթերումնները նույնքան սահուն և անխոչընդոտ են ընթանալու: Սակայն հաշվի առնելով նախորդ տարվա փորձը` ձեր ուշադրությունն եմ հրավիրում մթերման գների և վճարման ժամկետների վրա: Պետք է գործեն ավելի խելամիտ` գյուղացու համար ընդունելի գներ: Ըստ ամենայնի, ժամանակին պետք է կատարվեն վճարումները: Գյուղացին պետք է զգա, որ իր աշխատանքը պաշտպանված է»,- ասել է նախարարը:

Ծավալված քննարկման և երկխոսության արդյունքում խորհրդակցության մասնակիցները պարտավորվել են հնարավորինս վերանայել մթերման գների համար նախատեսված ներքին շեմը և անել ամեն ինչ՝ գյուղացու աճեցրած ողջ բերքը ժամանակին և անկորուստ մթերելու համար:

ՀՀ Գյուղատնտեսության նախարարության պաշտոնական հայտարարության համաձայն՝ ընթացիկ տարում առատ բերքի իրացումը, թեկուզ լարված, սակայն կազմակերպված է ընթանում: Ընդ որում, մթերումները նախորդ տարվանից ավելի արդյունավետ են ընթանում, և ընթացիկ տարվա ցուցանիշները զգալիորեն գերազանցում են 2011 թվականին արձանագրված ցուցանիշները:

15/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.49
+0.06
Եվրո (EUR)
405.41
+1.01
Ռուբլի (RUR)
4.3065
+0.0045
Լարի (GEL)
139.22
+0.21
47526
-925
Արծաթ
679.78
-19.87