Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 393.00-0.50 EUR SELL - 397.00+0.00
OIL:  BRENT - 92.82+1.01 WTI - 83.46+0.69
COMEX:  GOLD - 3547.90-5.06 SILVER - 41.77-7.18
COMEX:  PLATINUM - 1300.60-4.42
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 159.12-0.24 EUR/GBP - 1.0975+0.19
FOREX:  EUR/USD - 1.0975+0.19 GBP/USD - 1.3099-0.19
STOCKS RUS:  RTSI - 927.51-1.91
STOCKS US: DOW JONES - 49097.06-2.19 NASDAQ - 23879.20-2.25
STOCKS US: S&P 500 - 7175.83-2.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65-5.06 TOPIX - 3674.22-3.88
STOCKS CHINA:  HANG SENG - 22410.80-1.89 SSEC - 3533.79-1.23
STOCKS EUR:  FTSE100 - 10452.68-0.93 CAC40 - 8080.74-0.81
STOCKS EUR:  DAX - 25463.81-1.06
20/11/2026  CBA:  USD - 360.53-0.41 GBP - 472.37-2.95
20/11/2026  CBA:  EURO - 395.18-2.07
20/11/2026  CBA:  GOLD - 42998-627 SILVER - 521.84-8.72
ԱՄՀ-ն արձանագրել է գնաճի նվազում
12/10/2023 14:02
Կիսվել

ԱՄՀ-ն արձանագրել է գնաճի նվազում

Համաշխարհային գնաճը նվազում է, բայց շատ երկրներում դեռևս գերազանցում է նպատակային ցուցանիշը: Այս մասին Մարաքեշում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևան։

«Գնաճը նվազում է, բայց շատ երկրներում դեռևս թիրախից բարձր է: Այդ պատճառով տոկոսադրույքները երկար ժամանակ պետք է բարձր մնան», – ասել է ԱՄՀ գործադիր տնօրենը:

Հիշեցնենք՝ օրերս «Բիզնես 24»-ն անդրադարձել էր համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարների մասին ԱՄՀ զեկույցին, ըստ որի՝ Արժույթի միջազգային հիմնադրամն ակնկալում է, որ համաշխարհային գնաճը կնվազի՝ 2022-ի իր գագաթնակետից՝ 8.7%-ից մինչև 6.9% 2023 թվականին և 5.8%՝ 2024 թվականին:

Խոսելով համաշխարհային տնտեսության աճի տեմպերի մասին՝ ԱՄՀ ղեկավարն ասել է, որ 2023 թվականին այն կկազմի 3%, իսկ 2024 թվականին չի գերազանցի 2.9%-ը։

«Մենք պետք է ուժեղացնենք միջնաժամկետ աճը, մենք չունենք աճի անհրաժեշտ տեմպեր՝ տարբեր տեսակի ցնցումների հետևանքները հաղթահարելու համար», – պաշտոնյայի կարծիքով, «արդյունավետ իրականացվող բարեփոխումները կարող են չորս տարվա ընթացքում մի շարք երկրներում 8%-ով ավելացնել տնտեսական աճը»։

20/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.53
-0.41
Եվրո (EUR)
395.18
-2.07
Ռուբլի (RUR)
4.4026
-0.0128
Լարի (GEL)
139.04
-0.13
42998
-627
Արծաթ
521.84
-8.72