
ՀԱՇՎԱՐԿԵԼ ԵՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆ ՎՆԱՍՆԵՐԸ
Եվրոյի միասնական գոտու փլուզման դեպքում Գերմանիայի տնտեսությունը կկրի վնաս՝ երկրի ՀՆԱ–ի շուրջ 10%-ի չափով: Նման գնահատական են տվել գերմանացի փորձագետները: Վերջիններս նաև նշում են, որ Եվրոգոտու կազմից Հունաստանի դուրս գալու պարագայում ևս Գերմանիայի տնտեսությունը կկրի մեծ վնաս:
Նշենք,որ 2012 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով Գերմանիայի ՀՆԱ–ն եռամսյակային կտրվածքով աճել է 0,3%-ով:
Կանխատեսվում է, որ տարվա արդյունքներով տնտեսական աճը կկազմի 0,8-0,9%: