Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԱՐՄԱՎԻՐՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՊՏՈՒՂ-ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ
03/09/2012 10:42
Կիսվել

ԱՐՄԱՎԻՐՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՊՏՈՒՂ-ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ

Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանի Վանանդ համայնքում բացվել է «Եվրոթերմ» ընկերության «Նոյան» պտուղ-բանջարեղենի վերամշակման գործարանը: Բացման արարողությանը մասնակցել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:  

Ընկերության պատասխանատուները Նախագահին ներկայացրել են գործարանի ընթացիկ աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը, ընդգծել, որ շնորհիվ ներկրված բարձրակարգ սարքավորումների, արտադրվող խտահյութերի որակի 15 հազար տոննա խտահյութ տարեկան արտադրողականությամբ գործարանը համապատասխանում է եվրոպական չափանիշներին: Նշվել է, որ բացի արտադրամասից կառուցվել են նաև հատուկ ջերմամեկուսացմամբ տարբեր ջերմաստիճանային ռեժիմներով աշխատելու հնարավորությամբ սառնարանային պահեստներ, որոնք կապահովեն ինչպես հումքի և պատրաստի արտադրանքի պատշաճ պայմաններում պահպանումը, այնպես էլ թարմ պտուղ-բանջարեղենի կուտակումն ու պահպանումը՝ հետագա արտահանման նպատակով: Գործարանը արտադրելու է բնական հյութերի, մանկական սննդի արտադրության համար անհրաժեշտ խյուսեր և խտանյութեր, ինչպես նաև տոմատի մածուկ և կարմիր պղպեղի մածուկ:

Գործարանի բացման արարողությունից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է հրավիրել գյուղատնտեսական մթերք վերամշակող ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ:

Հանդիպմանը ՀՀ գյուղատնտեսության նախարարը և վերամշակող ընկերությունները Հանրապետության նախագահին ներկայացրել են ընթացիկ տարում պտուղ-բանջարեղենի մթերման, ինչպես նաև արտահանման հետ կապված խնդիրներն ու մտահոգությունները: Ծավալված քննարկման արդյունքում Նախագահի կողմից համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարվել է բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել: Հանրապետության ղեկավարը, մասնավորապես, նշել է, որ ձեռնարկվելիք քայլերի հիմքում պետք է լինի պետություն-վերամշակող ձեռնարկություններ համատեղ և արդյունավետ աշխատանքը, որի արդյունքում հնարավոր կլինի բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ առաջխաղացում արձանագրել:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52