ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՍՊԱՍԵԼԻ ԱՆԿՈՒՄ Է ԳՐԱՆՑԵԼ
2012 թվականի երկրորդ եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատությամբ, Շվեյցարիայի տնտեսությունն անսպասելիորեն կրճատվել է 0,1%-ով: Նշենք, որ փորձագետների կողմից ավելի վաղ արված կանխատեսումներում հաշվետու եռամսյակի համար սպասվում էր 0,2% աճ:
Նշենք, որ գրանցված անկումը պայմանավորված է արտաքին առևտրի ոլորտի «ոչ գոհացուցիչ» վիճակագրությամբ: Հաշվետու եռամսյակում Շվեյցարիայից ապրանքների արտահանման ծավալը կրճատվել է 0.7%-ով, իսկ ծառայությունների արտահանումը՝ 0.9%-ով:
Ըստ պաշտոնական աղբյուրների՝ տարեկան կտրվածքով երկրի ՀՆԱ-ն ավելացել է 0,5%-ով: