Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 411.00-1.50 EUR SELL - 417.00-1.00
OIL:  BRENT - 102.21+3.78 WTI - 91.39+2.25
COMEX:  GOLD - 4281.30-1.33 SILVER - 64.38-2.35
COMEX:  PLATINUM - 1756.70-3.38
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 158.07+0.29 EUR/GBP - 1.1378-0.45
FOREX:  EUR/USD - 1.1378-0.45 GBP/USD - 1.3236-0.61
STOCKS RUS:  RTSI - 863.08+0.13
STOCKS US: DOW JONES - 51511.59-0.68 NASDAQ - 26936.04-1.13
STOCKS US: S&P 500 - 7706.03-0.75
STOCKS JAPAN:  NIKKEI - 65513.99+0.76 TOPIX - 4075.30-0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24761.13-0.29 SSEC - 3888.37-1.22
STOCKS EUR:  FTSE100 - 10705.26-0.03 CAC40 - 8123.41-0.39
STOCKS EUR:  DAX - 25410.63-0.66
24/09/2026  CBA:  USD - 363.38-0.06 GBP - 480.72-2.44
24/09/2026  CBA:  EURO - 413.31-1.67
24/09/2026  CBA:  GOLD - 50055-535 SILVER - 761.55-5.39
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
05/09/2012 16:54
Կիսվել

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն ընդունել է Իրաքի փոխվարչապետ Ռոզ Նուրի Շաուեյսի գլխավորած պատվիրակությանը:

Փոխվարչապետը ողջունել է հյուրերին` այցը կարեւորելով երկկողմ հարաբերությունների ակտիվացման եւ երկու բարեկամ ժողովուրդների միջեւ կապերի խորացման տեսանկյունից: Ա. Գեւորգյանը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է Իրաքի հետ համագործակցել բոլոր ոլորտներում: Նա հույս է հայտնել, որ հյուրերը հնարավորություն կունենան ծանոթանալ Հայաստանի արտադրական կարողություններին, եւ հանդիպումների ու քննարկումների ընթացքում կնախանշեն երկու երկրների փոխգործակցության ուղղությունները: Փոխվարչապետը գործակցության համար հեռանկարային է համարել, մասնավորապես, շինարարության, սննդամթերքի վերամշակման, էներգետիկայի, առողջապահության, գիտակրթական ոլորտները: Ա.Գեւորգյանը հյուրերին նաեւ տեղեկություններ է ներկայացրել ենթակառուցվածքների ոլորտում Հայաստանում իրականացվող խոշոր ծրագրերի մասին:

Իրաքի փոխվարչապետն իր հերթին ավելացրել է, որ իր երկիրը մեծ կարեւորություն է տալիս բարեկամ Հայաստանի հետ կապերի խորացմանը: Նա տեղեկացրել է, որ իր պատվիրակության կազմում են նաեւ ենթակառուցքածքային ոլորտները ներկայացնող նախարարներ, որոնք հայ գործընկերների հետ պատրաստ են քննարկել գործակցության հեռանկարները: Իրաքյան կողմը հետաքրքիր է համարում, մասնավորապես, համագործակցությունը էներգետիկ, ներդրումային, առողջապահական, գիտակրթական ոլորտներում: Հյուրը նաեւ հայտնել է Հայաստանում դեսպանատուն բացելու իր երկրի մտադրության մասին: Ա. Գեւրոգյանը ողջունել է այդ մտադրությունը` նկատելով, որ դա նոր թափ կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Նա նաեւ կարեւորել է երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը:

Երկուստեք կարեւորվել ոն գործարար շփումների ակտիվացումը, որոնց պատրաստակամ կլինեն աջակցել կառավարությունները:

Զրուցակիցներն ընդգծել են նաեւ Իրաքի հայ համայնքի դերը` երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում:

24/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.38
-0.06
Եվրո (EUR)
413.31
-1.67
Ռուբլի (RUR)
4.2722
-0.0498
Լարի (GEL)
138.89
+0.22
50055
-535
Արծաթ
761.55
-5.39