Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԿԱՅԱՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՔ ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
07/09/2012 11:32
Կիսվել

ԿԱՅԱՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՔ ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

Պաշտոնական այցով Հայաստանում է Իրաքի Հանրապետության փոխվարչապետ Ռաուշ Նուր Շաուեյսի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում ընդգրկված են Իրաքի Էկոնոմիկայի, Արդյունաբերության և ընդերքի, Առողջապահության, Գյուղատնտեսության և Մարդու իրավունքների նախարարները, Ներդրումային ազգային գործակալության նախագահը, այլ պաշտոնատար անձինք:

Սեպտեմբերի 6-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը Էկոնոմիկայի նախարարության նիստերի դահլիճում ընդունել է Իրաքի Հանրապետության պատվիրակությանը:

Հանդիպման ավարտին կայացել է Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի և Իրաքի Հանրապետութան փոխվարչապետ Ռաուշ Նուր Շաուեյսի ճեպազրույցը:

Ճեպազրույցին Տիգրան Դավթյանը շեշտել է, որ պատվիրակության կազմի մեծ մասը ներկայացնում են տնտեսության ոլորտը, և հավելել, որ Իրաքի հետ համագործակցությունը մեր երկրի համար բավական լուրջ հնարավորություններ է ստեղծում, քանի որ կան զարգացման լուրջ ծրագրեր, իսկ Հայաստանը` որպես հարևան երկիր, անշուշտ, պետք է ներգրավված լինի:

Իրաքի փոխվարչապետն իր հերթին հայտարարել է, որ այս այցը լայն հնարավորություն է ընձեռում` ծանոթանալու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում առկա հնարավորություններին, մասնավորապես` տնտեսական ոլորտում: Ռաուշ Նուր Շաուեյսին նաև ընդգծել է, որ հարաբերությունների ամրապնդումն ու զարգացումը կծառայի երկու պետությունների ժողովուրդների օգտին:

Ճեպազրույցից հետո կայացել է Հայաստան-Իրաք առաջին գործարար համաժողովը: Համաժողովին Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը և Իրաքի ներդրումների ազգային գործակալության նախագահ դոկտոր Սամի Ռուուֆ ալ-Ուրջին հանդես են եկել երկու երկրների ներդրումային միջավայրի վերաբերյալ շնորհանդեսներով: Այնուհետև իրաքցի գործարարների համար անհատական հանդիպումներ են կազմակերպվել համապատասխան ոլորտները ներկայացնող հայ գործարարների հետ:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52