Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
2023-ի ինն ամսում Վրաստան ամենաշատն այցելել են Ռուսաստանի քաղաքացիները
24/10/2023 13:59
Կիսվել

2023-ի ինն ամսում Վրաստան ամենաշատն այցելել են Ռուսաստանի քաղաքացիները

Հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Վրաստան են այցելել ավելի քան 1.14 միլիոն Ռուսաստանի քաղաքացի: Այս ցուցանիշը 47.3%ով ավելի է, քան 2022-ի նույն ժամանակահատվածում։ Այս մասին են վկայում Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության հրապարակած տվյալները։

Ռուսաստանի Դաշնությունը 2023 թվականի ինն ամսվա ընթացքում Վրաստան այցելությունների թվով առաջատար է։ Զբոսաշրջիկների համար ամենագրավիչը տարվա երրորդ եռամսյակն էր. այս ժամանակահատվածում ռուսաստանցիները Վրաստան են այցելել 571190 անգամ, ինչը 7.2%-ով ավելի է, քան 2022 թվականին։

2Ընթացիկ տարվա ինն ամսում Վրաստան է կատարվել ավելի քան 5.56 միլիոն միջազգային այցելություն (+43%), այդ թվում՝ 3.65 միլիոնը՝ զբոսաշրջության նպատակով (+35.2%)։ Վրաստան կատարած ուղևորությունների թվով Թուրքիայի քաղաքացիները երկրորդ տեղում են. նրանք Վրաստան են այցելել 1.08 միլիոն անգամ (+99%)։ Երրորդ տեղում Հայաստանի քաղաքացիներն են, որոնք Վրաստան են այցելել 736 հազար անգամ (+41.1%)։ Դրան հաջորդում են Իսրայելի՝ 182.6 հազար, Ադրբեջանի՝ 147.1 հազար, Ղազախստանի՝ 129.9 հազար և Ուկրաինայի՝ 115.8 հազար քաղաքացիների այցելությունները։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98