
AUDI-Ի ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ
2012 թվականի օգոստոս ամսվա արդյունքներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գերմանական Audi ընկերության վաճառքի ծավալներն աճել են 15%-ով: Հաշվետու մեկ ամսում ընկերությունը համաշխարհային շուկայում վաճառել է 108.1 հազար ավոտմեքենա՝ առաջ անցելով իր հիմնական մրցակիցներից (BMW, Daimler): Ինչպես հաղորդում է Deutsche Welle-ը՝ հաշվետու ամսում ընկերության վաճառքի ծավալներն աճել են ինչպես Եվրոպայում, այնպես էլ ԱՄՆ-ում և Չինաստանում:
Նշենք նաև, որ ընթացիկ տարվա առաջին ութ ամսիների արդյունքներով Audi ընկերության հաջողվել է վաճառել 961 հազար ավտոմեքենա: Ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 12,7%-ով: