
MOODY'S-Ը ՍՊԱՌՆՈՒՄ Է ԿՐՃԱՏԵԼ ԱՄՆ ՎԱՐԿԱՆԻՇԸ
Միջազգային Moody’s Investors Service վարկանիշային գործակալությունը սպառնում է մեկ աստիճանով կրճատել ԱՄՆ սուվերեն վարկային վարկանիշը և սահմանել այն Aa1 մակարդակում, եթե ամերիկյան կոնգրեսին չհաջողվի բանակցությունների արդյունքում հասնել այնպիսի որոշման, որը թույլ տա կայունացնել երկրի պետական պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը:
Առայժմ Moody’s-ը ԱՄՆ վարկանիշը պահպանում է առավելագույն՝ Aaa մակարդակում՝ բացասական կանխատեսմամբ:
Այժմ ԱՄՆ պետական պարտքը գնահատվում է 16,05 տրիլիոն ԱՄՆ դոլար: