Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
Ի՞ՆՉ ՔԱՅԼԵՐ ԿՁԵՌՆԱՐԿԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՆ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՈՎ
18/09/2012 11:33
Կիսվել

Ի՞ՆՉ ՔԱՅԼԵՐ ԿՁԵՌՆԱՐԿԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՆ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՈՎ

Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը լրագրողների հետ կայացած ասուլիսի ժամանակ ներկայացրել է մայրաքաղաքի մի շարք անավարտ շենք-շինությունների հետագա ճակատագրի հետ կապված մոտեցումները:

Նարեկ Սարգսյանը նշել է, որ մի շարք կազմակերպությունների սեփականության, կառուցապատման և այլ գույքային իրավունքներով հատկացվել են հողամասեր, շենքեր կամ շինություններ, կնքվել են քաղաքաշինական գործունեություն և/կամ քաղաքաշինական ծրագիր իրականացնելու մասին համապատասխան պայմանագրեր, սակայն կազմակերպությունների կողմից ստանձնած պարտավորությունները  ՀՀ օրենսդրությամբ և  պայմանագրերով սահմանված պայմանների ու ժամկետների շրջանակներում չեն իրականացվել: Տվյալ տարածքները, որոնք ունեն կարևոր քաղաքաշինական նշանակություն Երևանի զարգացման և բարեկարգման, քաղաքի գլխավոր հատակագծով հաստատված կառուցապատումների և դրանց ճարտարապետական տեսքի ապահովման համար ու հիմնականում գտնվում են Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի սահմաններում կամ քաղաքային նշանակության փողոցներին հարող տարածքներում, վերածվել են բարձիթողի վիճակում հայտնված շինհրապարակների` դրանից բխող բացասական հետևանքներով:

Ըստ այդմ, այդ կազմակերպություններին առաջարկվել է՝ համագործակցելով Երևանի քաղաքապետարանի հետ, մեկամսյա ժամկետում ներկայացնել հստակ, ողջամիտ ժամանակացույց կամ ծրագիր՝ այդ տարածքների Երևան քաղաքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով նախատեսված նպատակային նշանակությամբ կառուցապատումը սկսելու և ավարտելու վերաբերյալ:

Նշված ժամկետում առաջարկվող ժամանակացույցը կամ ծրագիրը չներկայացնելու և/կամ դրանց հիման վրա վերջնական համաձայնագրերի ստորագրումից հրաժարվելու, խուսափելու դեպքում ենթադրվում է, որ տվյալ կազմակերությունները հրաժարվում են քաղաքաշինական ծրագրերի իրականացումից և ստանձնած պարտավորությունների կատարումից կամ նշված տարածքների արդյունավետ և ըստ նպատակային նշանակության օգտագործման հեռանկարը բացակայում է:

Այդ դեպքում, ինչպես նշել է Նարեկ Սարգսյանը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կկիրառվեն պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցներ, կդադարեցվեն հողամասերի, շենքերի կամ շինությունների նկատմամբ առկա իրավունքները: Ավելին, հաշվի առնելով այդ տարածքների առանձնահատկությունները՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով առաջարկություն կներկայացվի ՀՀ կառավարություն՝ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու վերաբերյալ: Այնուհետև, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տարածքները կփոխանցվեն քաղաքաշինական ծրագիրն իրականացնելու ցանկություն հայտնած իրավաբանական անձանց:

Ներկայացվել է նաև վերոնշյալ շինությունների սեփականատերերի, կառուցապատողների (իրացնողների)  ցանկը և տարածքների հասցեները.

 – «Ռեգիոն Ինվեստ» ՍՊԸ  – ԵրՃՇՊՀ-ին հարող տարածք (Տերյան փողոցի վերջնամաս), 9951.64 քմ

– «Ավանգարդ մոթորս» ՍՊԸ – նախկին Երիտասարդության պալատի տարածք, Սարալանջի 1,  3.0 հա

– Գաֆեսճյան կենտրոն (կասկադում) կասկադի հետ միասին, 9.8 հա

– <Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ – Աբովյան հ. 5/5 հասցեում, 1857 քմ

– «Սասնա Երկիր» ՍՊԸ – «Հաղթանակե կամրջի մոտ գտնվող հողամասեր, 9000.քմ

– «Վալենսիա» ՀՁ ՍՊ ընկերություն – Մարշալ Բաղրամյան պող. հ.37 և հ.39,  2750քմ

– Դվին հյուրանոց – Պարոնյան 40,  1.5 հա

– «Ալ Համռա Ռիել Հսթեյթ Դիվելոփմենթ ԼԼՍ» ընկերություն – Ավան, Աճառյան փողոցի մոտ, 11 հա

– «Բիլդ» ՍՊԸ – Կայարանամեձ Հրապարակի մոտ, 12487 քմ

– «Կարուսել Իսթաբլիշմենթ» ընկերություն – նախկին «Սևանե հյուրանոցի տարածք, 4000քմ

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6