Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ԿՀԵՏԵՎԻ ԵՄ ՓՈՐՁԻՆ
19/09/2012 14:30
Կիսվել

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ԿՀԵՏԵՎԻ ԵՄ ՓՈՐՁԻՆ

Մեկնարկել է «ԵՄ փորձի միջոցով Հայաստանում գյուղատնտեսության մրցունակության բարելավում» թեմայով սեմինարը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության Մամուլի ծառայության փոխանցմամբ՝  Եվրամիության TAIEX ծրագրի աջակցությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից կազմակերպված սեմինարին գյուղատնտեսության ոլորտի տեղի պատասխանատուներից և մասնագետներից բացի մասնակցում են նաև փորձագետներ ԵՄ անդամ երկրներից՝ Ֆինլանդիայից, Ռումինիայից, Լեհաստանից:

Ողջունելով սեմինարի մասնակիցներին և կազմակերպիչներին՝ իր բացման խոսքում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հակիրճ ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ցուցանիշներն ու ներուժը՝ կարևորելով Եվրոպական միության հետ վերջինիս ինտեգրման անհրաժեշտությունը:

Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտի խնդիրներին՝ կապված առկա ռեսուրսային ներուժի, հատկապես հողային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, գյուղատնտեսության ճյուղերի ինտեսիվացման և արդյունավետության բարձրացման, արտադրանքի իրացման, մատչելի վարկային ռեսուրսների ապահովվածության, ճյուղում օգտագործվող կարևորագույն ռեսուրսների մատչելիության ու տեխնիկական ապահովվածության մակարդակի բարձրացման և այլ գործոնների հետ, նախարարը, մասնավորապես,  նշել է. «Վերը հիշատակված խնդիրների լուծման գործընթացում չափազանց կարևորվում է Եվրամիության փորձի ուսումնասիրումը և դրանց կիրառման հնարավորությունների գնահատումն ու լավագույն փորձի ներդրումը, որը անշուշտ կնպաստի գյուղատնտեսության առջև ծառացած խնդիրների աստիճանական լուծմանը և ոլորտի մրցունակության բարձրացմանը: Հիշատակվածի առնչությամբ կարևորվում է Եվրոպական միության փորձը գյուղատնտեսության և գյուղի զարգացման քաղաքականության մշակման, ինստիտուցիոնալ կառույցների ձևավորման, ագրարային ոլորտում ծրագրերի ներդրման, այդ գործընթացում շահագրգիռ կառույցների ներգրավման, գյուղատնտեսության խորհրդատվական համակարգի զարգացման, մարքեթինգի ներդրման, օրգանական գյուղատնտեսության զարգացման, ապահովագրական համակարգի ներդրման և այլ ուղղություններով: Հայաստանի համագործակցությունն Եվրոպական միության հետ մշտապես եղել է միջազգային ինտեգրման առանցքային ուղղություններից և այն ի թիվս այլ ուղղությունների ծառայում է երկկողմ առևտրատնտեսական կապերի խորացման, տնտեսության բարելավման և կատարելագործման նպատակին»:

Երկու օրվա ընթացքում սեմինարի մասնակիցները կքնարկեն գյուղական զարգացման քաղաքականության և ազգային ռազմավարության հիմնական բաղադրիչների մշակման, վարչական կառուցվածքների և ընթացակարգերի բարելավման նպատակով գյուղական զարգացման ծրագրերի մշակման, իրականացման և կառավարման, ինչպես նաև, ագրարային համակարգի համաչափ զարգացմանն անհրաժեշտ այլ կարևոր հարցեր ու առաջարկներ:

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41