Տնտեսական

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
168. Չորս ամսում Հայաստանում բացառապես հետընթաց է գրանցվել
07/11/2023 11:12
Կիսվել

168. Չորս ամսում Հայաստանում բացառապես հետընթաց է գրանցվել

Չորս ամսում Հայաստանի տնտեսական ակտիվության աճի տեմպն ընկել է 2.8 տոկոսային կետով։ Մայիսին տարեկան աճը հասել էր 12.5%-ի, հունիսին իջավ 11.4%-ի, հուլիս-օգոստոսին կազմեց 10.4%։

Սեպտեմբերին տարեկան տնտեսական ակտիվության աճը դադարեց այլևս երկնիշ լինել։ Ինն ամսվա արդյունքներով՝ կազմեց 9.7%։

Արտաքին ազդակների դերը որքան թուլանում է, այնքան տնտեսական ակտիվությունը սեղմվում է։ Զգացնել է տալիս նախորդ տարվա բազային գործոնի ազդեցությունը։ Դրա հետևանքով էլ տնտեսական ակտիվությունը դանդաղում է։

Այս թեման ուսումնասիրել է 168-ը՝ ըստ ամենայնի կանխատեսելով, որ այս միտումը կպահպանվի նաև տարեվերջին ընդառաջ։ Թեև Արցախի հայաթափումից հետո՝ լրացուցիչ սպառողական պահանջարկ է առաջացել, ինչն առևտրի ու ծառայությունների հատվածներում կարող է որոշակի ակտիվության հանգեցնել։ Բայց դրա ազդեցության չափը դեռ վաղ է գնահատել։

Մինչ այդ՝ վերջին շրջանում, հատկապես՝ ծառայությունների ոլորտում, արձանագրվում է ակտիվության աճի տեմպի շոշափելի դանդաղում։

Սեպտեմբերին ծառայությունների աճը կազմեց հազիվ 4.6%, նախկինում անցնում էր 20%-ից։

Սա էլ դարձավ  տնտեսական ակտիվության դանդաղման վրա ազդող հիմնական գործոններից մեկը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին մեկ ու կես տարվա տնտեսական բարձր աճերի գործում առաջնային դեր ուներ ծառայությունները։

Ի տարբերություն ծառայությունների, առայժմ շարունակում է բարձր մնալ առևտրի աճը, ինչն էլ շինարարության հետ միասին դարձել է տնտեսական ակտիվության աճի հիմնական խթանը։

Ներքին առևտրի տարեկան աճն անցնում է 23-ից։ Արտաքինինը նույնիսկ ավելի բարձր է՝գերազանցում է 47%-ը։ Թեև վերջին ամիսներին արտաքին առևտրում ևս կտրուկ փոփոխություններ են տեղի ունենում։ Աճի տեմպը մի պահ գրեթե կրկնակի էր, մի քանի ամսում իջավ 50%-ից։ Սա էլ հայտնի է, թե ինչի շնորհիվ է։ Վերջին մեկ ու կես տարում Հայաստանի արտաքին առևտրի բարձր աճերը գերազանցապես ներմուծում-արտահանումների արդյունք են։ Մեր տնտեսության դերը սրանում բացարձակ չկա։

Ներքին արտադրությունից արտահանումը գրեթե 1%-ով նվազել է։

Արտահանմանն ուղղված տնտեսության բազմաթիվ ճյուղեր նվազեցրել են ծավալները դրսի շուկաներում, որովհետև կորցրել են մրցունակությունը։ Ի վիճակի չեն մրցակցել ուրիշների հետ և դուրս են մղվում։

Սրա հետևանքները դեռ հետո են զգացնել տալու, երբ դադարեն ներմուծում-արտահանումները։

Ներմուծում-արտահանումները շարունակում են ավելանալ, բայց աճի նախկին չափազանց բարձր տեմպերն այլևս չկան։ Այստեղ էլ առաջիկայում սպասվում է տեմպի դանդաղում, ինչն արդեն մի քանի ամիս նկատվում է։

Առևտուրն ու ծառայությունները, որոնք ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո դարձել են մեր տնտեսության աճի առաջնային օղակները, աստիճանաբար սկսում են տեղի տալ։ Դրանց ազդեցությունները տնտեսական ցուցանիշներում թուլանում է՝ հանգեցնելով նաև աճի տեմպի դանդաղման։

Հայտնի է, որ առևտրի ու ծառայությունների աճերը կայուն աճեր չեն։ Դրանք կարող են ինչպես հանկարծակի ակտիվանալ, այնպես էլ՝ հանկարծակի թուլանալ։ Փոփոխություններն այս հատվածներում շատ արագ են արտահայտվում։ Դա տեսանք ինչպես համավարակի ժամանակ, ինչը դրսևորվեց խորը անկման տեսքով, տեսանք նաև ռուս-ուկրաինական հակամարտությանը հաջորդող շրջանում՝ արդեն հակառակ արտահայտությամբ։

Այսպիսի դրսևորումներ առևտրում և ծառայությունների հատվածում հաճախակի են լինում՝ հանգեցնելով տնտեսության մեջ կտրուկ տատանումների առաջացման։

Հերթական շրջափուլը ծառայությունների ու առևտրի ոլորտում աստիճանաբար մոտենում է ավարտին։ Դա կտեսնենք արդեն հաջորդ տարվա սկզբին։

Չի բացառվում, որ այն արտահայտվի ոչ միայն աճի տեմպի կտրուկ դանդաղումով, այլև անկմամբ։

Առևտուրն ու ծառայություններն այսօր դեռևս պահպանում են էական ազդեցությունը տնտեսական աճի ցուցանիշների վրա, բայց դա չէ, որ պետք է մեզ ուրախացնի։ Շատ վատ վիճակում է հատնվել արդյունաբերությունը, որի անկումը  շարունակվում է։ Իսկ դա նշանակում է, որ մեր տնտեսության, առանց այդ էլ, անորակ կառուցվածքն ավելի անորակ է դառնում։

Տնտեսության իրական հատվածը կորցնում է իր դերը՝ տնտեսական աճի ձևավորման մեջ ու կառուցվածքում։ Փոխարենը՝ եղանակ են ստեղծում տնտեսապես պակաս կարևորություն ու նշանակություն ունեցող ոլորտները։

Արդեն տևական ժամանակ արդյունաբերության ոլորտում բացասական զարգացումները գնալով խորանում են։ Վերջին չորս ամիսներին արդյունաբերությունը բացառապես անկում է արձանագրում։

Հունիսին, նախորդ տարվա հունիսի համեմատ, անկումը կազմեց 7.4%։ Հուլիսին անկման տեմպը փոքրացավ, բայց պահպանվեց 2.4%-ի սահմաններում։ Օգոստոսին անկումը վերստին խորացավ՝ հասնելով 3.7%-ի։ Սեպտեմբերին էլ արձանագրվեց արտադրության ծավալների 4.3% նվազում՝ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ։

Այսպիսի դրսևորումներից հետո արդյունաբերության մեջ դադարեց տարեկան աճը։ Եթե տարեսկզբին դեռ որոշ աճ կար, հիմա արդեն այն անկումային է։ Տարեսկզբին էլ աճ կար, որովհետև նախորդ տարվա սկզբի բազան էր շատ ցածր։ Հենց բազան մի փոքր փոխվեց, սկսվեց անկումային շրջանը, ինչը նշանակում է, որ արտաքին այն շոկերի դրական ազդեցություններից, որոնք վերջին մեկ ու կես տարում ի հայտ էին եկել մեր տնտեսության համար, արդյունաբերությունը բացարձակ չի կարողացել օգտվել։ Մի բան էլ նույնիսկ վնասներ է կրել։ Դրա վկայությունն է, թերևս, այն անկումը, որը տեսնում ենք արդյունաբերության մեջ։

Տարվա առաջին կեսին արդյունաբերության մեջ դեռ 1% աճ կա։ Ութ ամսվա տվյալներով ունեցանք արտադրության ծավալների նվազում, ինչը սեպտեմբերի անկումից հետո ավելի խորացավ։

Մտահոգիչ է այն, որ դա տեղի է ունենում ոչ միայն հանքարդյունաբերության մեջ, ինչը շատ ավելի վաղուց էր սկսվել, այլև մշակող արդյունաբերության հատվածում։ Նաև էներգետիկայում։ Էներգետիկայում անկումը նույնիսկ ավելի մեծ է, քան արդյունաբերության մեջ։

Աճի որոշ մակարդակ է արձանագրվել գյուղատնտեսության ոլորտում. ինն ամսում՝ 1.7%։ Բայց սա կայուն աճ չէ։ Նախորդ շրջանի փորձը ցույց է տալիս, որ գյուղատնտեսության մեջ երբեմն արձանագրվող փոքր աճերը պայմանավորված են լինում վիճակագրական սխալներով կամ միտումնավորությամբ։ Ուստի հետո դրանք փոխվում են ու կրկին անկումային դառնում։ Վերջին հինգ տարիներին նման իրավիճակների էլի ենք հանդիպել. սկզբում աճեր են գրել, հետո շտկել են վիճակագրական սխալը, ճշգրտել ու անկումային դարձրել։

Հուսանք, որ այս տարի այդպես չի լինի ու հինգ տարվա անկումից հետո գյուղատնտեսության աճը գոնե զրոյից մի քիչ բարձր կլինի։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85