
BANK OF AMERICA-Ն ԿԿՐՃԱՏԻ 16 ՀԱԶԱՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ
Ամերիկյան բանկային հսկան՝ Bank of America-ն, հայտարարել է աշխատատեղերի կրճատման ծրագրի ընդլայնման մասին: Ստացված հաղորդագրության համաձայն՝ բանկը նախատեսում է մինչև տարեվերջ կրճատել ևս 16 հազար աշխատատեղ:
Արդյունքում, սպասվում է, որ Bank of America-ն կկորցնի ԱՄՆ բանկային շուկայի խոշորագույն գործատուի իր «կոչումը»՝ առաջ թողնելով JP Morgan-ին, Citigroup-ին և Wells Fargo-ին:
Նշենք, որ ծախսերի տնտեսման ծրագրի շրջանակներում Bank of America-ն նախատեսում է մինչև 2014 թվականը կրճատել 30 հազար աշխատատեղ՝ տարեկան տնտեսելով շուրջ 8 մլրդ ԱՄՆ դոլար:
Փորձագետները գտնում են, որ մինչև տարեվերջ բանկի աշխատակիցների թիվը կհասնի 260 հազարի:
Ամերիկյան Bank of America բանկը հիմնադրվել է 1904 թվականին և ներկայումս իր գործունեությունն է ծավալում աշխարհի շուրջ 150 երկրներում: