
ՀԱՅ-ՃԱՊՈՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԸ ԽՈՐԱՆՈՒՄ ԵՆ
Սեպտեմբերի 27-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ (ԱԱՊ) են այցելել Ճապոնիայի Միջազգային համագործակցության գործակալության խորհրդատուներ Ակիրա Տակագին, Յոշիկո Տակահաշին և Հայաստանյան գրասենյակի ծրագրի համակարգող Ռուզան Խոջիկյանին։
ԻՆչպես տեղեկացնում են ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի Մամուլի ծառայությունից՝ հանդիպման շրջանակներում ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը և Արտաքին կապերի վարչության պետ Վլադիմիր Ամիրյանը հյուրերին հանգամանորեն ներկայացրել են Պալատի գործառույթները, արտաքին կապերը, ցուցահանդեսների և բիզնես ֆորումների կազմակերպման փորձը, հայաստանյան ներքին շուկային, փոքր և միջին բիզնեսին առնչվող հարցեր ու պարզաբանումներ։