ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԻՐԱՔՆ ԱՐՏԱՀԱՆԵԼ Է ՕՐԱԿԱՆ 2,6 ՄԼՆ ԲԱՐԵԼ ՆԱՎԹ
2012 թվականի սեպտեմբեր ամսվա արդյունքներով Իրաքում նավթի արտահանման ծավալները հասել են օրական 2,6 մլն բարելի: Այս մասին հաղորդում է միջազգային Reuters գործակալությունը:
Նշվում է, որ հաշվետու ամսում նավթի արդյունահանման ծավալը կազմել է օրական 3.3 մլն բարել:
Opec-ի պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն՝ Իրաքում նավթի արտահանման ոլորտում օրական 3 մլն բարելը գերազանցող ծավալ վերջին անգամ գրանցվել է 2002 թվականի փետրվար ամսին: