
ԻՐԱՔԸ ԿԱՎԵԼԱՑՆԻ ՆԱՎԹԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ
Միջազգային էներգետիկ գործակալությունը կանխատեսում է, որ մինչև 2020 թվականն Իրաքը նավթի արդյունահանման ծավալները կավելացնի մոտ երկու անգամ: Արդյունքում, երկրում նավթի արդյունահանման ծավալները կհասնեն օրական 6,1 մլն բարելի:
Նշենք, որ Իրաքում նավթի արդյունահանման ծավալների շարունակական աճ գրանվում է 2010 թվականից ի վեր: Այժմ արդեն, վերջին 30 տարվա մեջ առաջին անգամ, Իրաքի նավթի արդյունահանման ծավալները գերազանցում են օրական 3 մլն բարելը:
Նշենք, որ նավթի պաշարներով Իրաքն աշխարհում չորրորդն է: