Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 411.00-1.50 EUR SELL - 417.00-1.00
OIL:  BRENT - 105.64+3.36 WTI - 93.09+1.86
COMEX:  GOLD - 4263.00-0.43 SILVER - 63.46-1.43
COMEX:  PLATINUM - 1752.30-0.25
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 158.41+0.22 EUR/GBP - 1.1367-0.10
FOREX:  EUR/USD - 1.1367-0.10 GBP/USD - 1.3208-0.21
STOCKS RUS:  RTSI - 857.94-0.60
STOCKS US: DOW JONES - 51349.98-0.31 NASDAQ - 26939.37+0.01
STOCKS US: S&P 500 - 7704.13-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 65513.99+0.76 TOPIX - 4075.30-0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24761.13-0.29 SSEC - 3888.37-1.22
STOCKS EUR:  FTSE100 - 10679.99-0.24 CAC40 - 8081.43-0.52
STOCKS EUR:  DAX - 25266.53-0.57
24/09/2026  CBA:  USD - 363.38-0.06 GBP - 480.72-2.44
24/09/2026  CBA:  EURO - 413.31-1.67
24/09/2026  CBA:  GOLD - 50055-535 SILVER - 761.55-5.39
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
10/10/2012 17:37
Կիսվել

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Մեկնարկել է «Նպաստել կոոպերատիվների գաղափարի ընկալմանը՝ Հայաստանի գյուղատնտեսության զարգացման նպատակով» միջազգային խորհրդաժողով, որի կազմակերպիչներն են Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն հիմնադրամը, Կոպերատիվ և սոցիալական ձեռնարկությունների եվրոպական հետազոտական ինստիտուտը , Միավորված ազգերի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը և ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից՝ հայաստանյան մասնագետներից, փորձագետներից և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից բացի խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցում են նաև կոոպերատիվների բնագավառում միջազգայրին ճանաչում ունեցող փորձագետներ Իտալիայից և Իսպանիայից:

Խոհրդաժողովի շրջանակներում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մասնակիցներին մաղթել է արդյունավետ աշխատանք և նշել, որ իր գլխավորած նախարարությունը ոլորտում կիրառվող քաղաքականության կարևորագույն բաղադրիչներից է համարում կոոպերացիայի խթանման քաղաքականությունը. 2012 թվականի համար գյուղատնտեսության նախարարության գերակա խնդիրների շարքում ընդգրկված է գյուղական համայնքներում գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծում, գյուղատնտեսական կոոպերացիայի միջազգային փորձի ուսումնասիրումը և դրա կիրառման հնարավորությունների օգտագործումը:  

Կարևորելով խորհրդաժողովի նշանակությունը Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանն այնքան անհրաժեշտ գյուղատնտեսական կոոպերացիայի համակարգի ձևավորման գործում՝  ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն առանձին հանդիպել է նաև Հայաստան ժամանած փորձագետներ դոկտոր Ջուլիա Գալերանին (Իտալիա) և Իսպանիայի Ալմերիայի համալսարանի պրոֆեսոր Սինտիա Ջիագնոկավոնին: Հյուրերի խնդրանքով նախարարը ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ներկա իրավիճակը և գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման ուղղությամբ Հայաստանում իրականացվող աշխատանքները:

Հյուրերը պատրաստակամություն  են հայտնել առավել մանրամասն տեղեկատվություն ներկայացնել կոոպերատիվների ստեղծման օրենսդրության և այլ նյութերի մասին և սերտորեն համագործակցել ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ՝ Հայաստանում կոոպերատիվների զարգացման աշխատանքների իրականացման դաշտում:

24/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.38
-0.06
Եվրո (EUR)
413.31
-1.67
Ռուբլի (RUR)
4.2722
-0.0498
Լարի (GEL)
138.89
+0.22
50055
-535
Արծաթ
761.55
-5.39