ՃԱՊՈՆԻԱՆ ՄՏԱԴԻՐ Է ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ ԱՄՆ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱ
Հեռահաղորդակցության ոլորտում առաջատար ճապոնական Softbank ընկերությունը մտադիր է գնել ԱՄՆ-ում կապի առաջատար օպերատորներից մեկի՝ Sprint Nextel-ի բաժնետոմսերի մեծ փաթեթ: Նախնական գնահատականներով՝ գործարքի ընդհանուր արժեքը կարող է կազմել 1 տրիլիոն յեն (12,8 մլրդ ԱՄՆ դոլար): Գործարքի վերաբերյալ այլ մանրամասնություններ դեռևս չեն հրապարակվում:
Նշենք, որ Softbank-ը Ճապոնիայի երրորդ խոշորագույն հեռահաղորդակցական ընկերությունն է: Sprint Nextel-ն իր հերթին երրորդն է՝ ԱՄՆ բջջային կապի շուկայում: Ամերիկյան ընկերության շուկայական արժեքը գնահատվում է 15 մլրդ ԱՄՆ դոլար: