BHP-Ն ԱՄՓՈՓԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Հանքարդյունաբերության ոլորտում համաշխարհային առաջատաև BHP Billiton ընկերությունն ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, երկաթի հանքաքարի արդյունահանման ծավալն ավելացրել է 1%-ով՝ հասցնելով այն 39,77 մլն տոննա: Միևնույն ժամանակ, հաշվետու ամիսներին երկաթի հանքաքարի արտադրության ծավալը կրճատվել է 3%-ով:
BHP ընկերության պաշտոնական կանխատեսման համաձայն՝ ընթացիկ ֆինանսական տարվա արդյունքներով, որը կավարտվի 2013 թվականի հունիսի 30-ին, ընկերությունը երկաթի հանքաքարի արդյունահանման ծավալները կավելացնի 5%-ով:
Նշենք նաև, որ հաշվետու եռամսյակում պղնձի արտադրության ոլորտում ընկերությունն ապահովել է 24% աճ, իսկ ցինկի արդյունահանման ծավալներն աճել են 11%-ով: