Տնտեսական

USD BUY - 393.00-0.50 USD SELL - 398.00-1.00
EUR BUY - 413.50-2.50 EUR SELL - 420.00-5.00
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
Լեհաստանի բեռնափոխադրողները փակում են Ուկրաինայի հետ սահմանը անբարեխիղճ ու ոչ իրավաչափ մրցակցության պատճառով
05/12/2023 12:24
Կիսվել

Լեհաստանի բեռնափոխադրողները փակում են Ուկրաինայի հետ սահմանը անբարեխիղճ ու ոչ իրավաչափ մրցակցության պատճառով

Լեհական բեռնափոխադրողները փակում են անցակետերը լեհ-ուկրաինական սահմանին՝ ուկրաինացի վարորդների անբարեխիղճ մրցակցությունը վերացնելու համար։ Այս մասին հարցազրույցում ասել է Լեհաստանի փոխադրողների և տրանսպորտի գործատուների պաշտպանության կոմիտեի ներկայացուցիչ Տոմաշ Բորկովսկին։

«Խոսքը գների և անբարեխիղճ մրցակցության մասին է: Այս պահին Ուկրաինայում այս շուկայի նկատմամբ վերահսկողություն չկա, այն լքված է, լիցենզիաներ չկան»,- ասել է Բորկովսկին:

Նրա պնդմամբ՝ Ուկրաինայում «չափազանց շատ տրանսպորտային ընկերություններ են առաջանում՝ 12 հազար վերջին մեկ տարվա ընթացքում»: Ուկրաինական ընկերությունները ենթակա չեն որևէ կարգավորման Եվրամիության կողմից, նրանց հարկերի և աշխատանքային գործունեության ծախսերը շատ ավելի ցածր են, քան լեհական փոխադրողների ծախսերը:

Նոյեմբերի 6-ին լեհական փոխադրողները արգելափակել են Ուկրաինայի հետ սահմանին երեք հիմնական անցակետ։ Նոյեմբերի 23-ին դրանց ավելացավ չորրորդը: Բեռնատարների վարորդները ստիպված են օրերով սպասել կիլոմետրանոց հերթերի մեջ։

Ցուցարարների հետ բանակցությունները դեռ արդյունքի չեն հանգեցրել։ Նրանք պահանջում են չեղարկել Եվրամիության կողմից Ուկրաինայի փոխադրողներին տրվող արտոնությունները, վերականգնել ուկրաինական առևտրային բեռնափոխադրումների պարտադիր լիցենզավորման նախկին ընթացակարգը և վերականգնել ուկրաինական տրանսպորտային ընկերությունների թույլտվության համակարգը, որը գոյություն ուներ մինչև 2022 թվականի փետրվարի 24-ը։

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88