ԿՍՏԵՂԾՎԻ ՆՈՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Չինական Dagong Global, ամերիկյան Egan-Jones և ռուսական RusRating վարկանիշային գործակալությունները միավորվել են և ստեղծել նոր վարկանիշային գործակալություն` Universal Credit Rating Group (UCRG), որն, ըստ համագործակցության հիմնական նպատակի` մրցակցային հայտ պետք է ներկայացնի միջազգային հայտնի վարկանիշային գործակալություններին (Standard & Poor’s, Moody’s, Fitch):
Նոր վարկանիշային գործակալության ստեղծողները վստահ են, որ ներկայիս վարկանիշային համակարգը թերանում է հուսալի վարկանիշային աղյուսակների կազմման հարցում: Universal Credit Rating Group-ի ստեղծողները խոստանում են, որ գործակալության աշխատանքը հիմնված կլինի ճշգրիտ տեղեկատվության վրա: