Տնտեսական

USD BUY - 393.00-0.50 USD SELL - 398.00-1.00
EUR BUY - 413.50-2.50 EUR SELL - 420.00-5.00
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
ԲԱՑՎԵԼ Է ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ 5-ՐԴ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
24/10/2012 20:16
Կիսվել

ԲԱՑՎԵԼ Է ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ 5-ՐԴ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Բացվել է Ռուս-հայկական 5-րդ արդյունաբերական ցուցահանդեսը, որին մասնակցում են Հայաստանի եւ Ռուսաստանի հարյուրից ավելի ընկերություններ: Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Ողջունելով ցուցահանդեսի մասնակիցներին` խորհրդարանի ղեկավարը նշել է, որ ավանդական դարձած այս միջոցառումն այն հարթակն է, որտեղ փոխշահավետ կապերի հաստատումը, նոր գաղափարների առաջացումը եւ գործնական ծրագրերի իրականացումը ստեղծում են մրցակցության դաշտ, ուստի նաեւ համագործակցություն:

«Անշուշտ, յուրաքանչյուր ձեռնարկություն, ինչպես նաեւ դրանք ներկայացնող երկրները՝ ի դեմս Հայաստանի եւ Ռուսաստանի, ունեն տարբեր հնարավորություններ, տարբեր շուկաներ, տարբեր գործընկերներ: Մեկտեղելով եւ համադրելով այդ ամենը՝ կարելի է հասնել ավելի մեծ ձեռքբերումների, իսկ տնտեսության բնագավառում յուրաքանչյուր ձեռքբերում նշանակում է առաջընթացի եւս մեկ քայլ, զարգացման եւս մեկ խթան, ինչը, ի վերջո, հանգեցնում է երկրի տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը»,-նշել է Ազգային ժողովի նախագահը:

Նրա խոսքով՝ գլոբալիզացիայի պայմաններում տնտեսական դաշտում առաջացած փոփոխություններն ասպարեզ են բերում նոր մարտահրավերներ, որոնց յուրաքանչյուր երկիր փորձում է դիմագրավել յուրովի՝ սեփական կարողությունները ծառայեցնելով իր տնտեսական ավանդական ներուժի լիարժեք օգտագործման եւ գործընկերների հետ փոխշահավետ հարաբերությունների հաստատման նպատակին:

«Այնպիսի ռազմավարական գործընկերների պարագայում, ինչպիսիք են Հայաստանն ու Ռուսաստանը, համագործակցելու հնարավորությունները շատ ավելի լայն են, հաշվի առնելով այդ գործընկերության ամուր հիմքերն ու վստահությունը միմյանց նկատմամբ եւ այն ընդհանրությունները, որոնք հատուկ են երկու երկրների տնտեսվարողներին՝ իրենց տարբերություններով հանդերձ: Ռուսաստանը եղել եւ մնում է առեւտրատնտեսական խոշոր գործընկեր Հայաստանի համար»,-ասել է Հովիկ Աբրահամյանը:

Խոհրդարանի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ Ռուս-հայկական 5-րդ արդյունաբերական ցուցահանդեսը հերթական անգամ դառնալու է Հայաստանի եւ Ռուսաստանի տնտեսական հնարավորությունների դրսեւորման, հուսալի փոխգործակցության, գործընկերային նոր կապերի ստեղծման եւ առկա կապերի ընդլայնման հարթակ:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շրջել է ցուցասրահում, ծանոթացել մասնակիցների տաղավարներին, ներկայացված ամենատարբեր ապրանքատեսակներին ու տեխնոլոգիաներին:

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88