Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 414.00-2.00 EUR SELL - 419.00-2.50
OIL:  BRENT - 105.75-2.03 WTI - 102.36-2.23
COMEX:  GOLD - 4346.30+1.55 SILVER - 64.29+1.66
COMEX:  PLATINUM - 1788.00-0.58
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 156.05+0.47 EUR/GBP - 1.1458-0.69
FOREX:  EUR/USD - 1.1458-0.69 GBP/USD - 1.3372-0.78
STOCKS RUS:  RTSI - 855.11-2.16
STOCKS US: DOW JONES - 51461.90-1.21 NASDAQ - 25978.43-0.01
STOCKS US: S&P 500 - 7551.81-0.45
STOCKS JAPAN:  NIKKEI - 63923.00+0.69 TOPIX - 4061.72+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 24713.78+0.19 SSEC - 3891.60+0.71
STOCKS EUR:  FTSE100 - 10688.47+0.28 CAC40 - 8140.59+0.62
STOCKS EUR:  DAX - 25537.75+0.53
16/09/2026  CBA:  USD - 363.41-0.77 GBP - 489.55-1.18
16/09/2026  CBA:  EURO - 419.27-0.81
16/09/2026  CBA:  GOLD - 50196+234 SILVER - 738.07+2.65
Ռոսատոմը կրկին կերկարաձգի Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը
18/12/2023 17:40
Կիսվել

Ռոսատոմը կրկին կերկարաձգի Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը

Դեկտեմբերի 15-ին «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ն («Ռոսատոմ» պետ​​կորպորացիայի մաս) և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու մասին պայմանագիր են կնքել։ Կայանի շահագործման ժամկետը երկարաձգելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի շրջանակում։

Փաստաթուղթը ստորագրել են «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը և «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ համալիր նախագծերի կառավարման ղեկավար Յուրի Սվիրիդենկոն։

«Հաշվի առնելով Ռոսատոմի եզակի փորձը Կոլայի և Նովովորոնեժի ԱԷԿ-երի շահագործման ժամկետի երկարաձգման գործում, ինչպես նաև հաշվի առնելով Հայկական ԱԷԿ-ի արդիականացման առաջին փուլի աշխատանքների դրական արդյունքները, կնքված համաձայնագրի շրջանակում պետկորպորացիայի հետ համագործակցությունը թույլ կտա կայանին արդյունավետ և անվտանգ աշխատել մինչև 2036 թվականը»,- մեկնաբանում է Յուրի Սվիրիդենկոն։

Հայկական ԱԷԿ-ի շահագործումը երկրի էներգետիկ անկախության կարևորագույն գործոնն է։ Հայկական ԱԷԿ-ի տեսակարար կշիռը հանրապետությունում էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրությունում կազմում է մոտ 30%։ Ատոմային էներգիան էկոլոգիապես մաքուր արտադրության աղբյուր է, ուստի Հայկական ատոմակայանում էլեկտրաէներգիա արտադրելը թույլ է տալիս չարտանետել մթնոլորտ զգալի քանակությամբ ածխաթթու գազ։

2014 թվականին Հայաստանի կառավարությունը դիմել է Ռոսատոմին` ԱԷԿ-ի արդիականացման և շահագործման ժամկետը երկարաձգելու հարցով։ Արդիականացումը սկսվել է 2015 թվականին, աշխատանքներն ավարտվել են 2021 թվականին։ Կարեւորն այն է, որ աշխատանքների մեծ մասն իրականացվել է առանց էլեկտրակայանի աշխատանքը դադարեցնելու։ Ռուսական մասնագիտացված կազմակերպությունների և ինստիտուտների ներգրավմամբ մանրակրկիտ հաշվարկներ են արվել, կայանում փոխարինվել է սարքավորումների հսկայական քանակություն։ Արդիականացվել են բլոկի վթարային հովացման համակարգը, մեքենայական դահլիճը, տուրբինները, ավտոմատացված կառավարման համակարգերը, իրականացվել է ռեակտորի իրանի ջերմամշակում՝ վերականգնողական թրծում, մեծ թվով վերանորոգման աշխատանքներ։ Էներգաբլոկի հզորությունը 380-390 ՄՎտ-ից հասցվել է 440 ՄՎտ-ի։

Հայկական ԱԷԿ-ի շահագործման գործող ժամկետն ավարտվում է 2026 թվականին, համապատասխան լիցենզիան տրվել է ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական ​​կոմիտեի կողմից 2021 թվականին։

«Ռուսատոմ սերվիս» ԲԸ-ն «Ռոսատոմ» պետկորպորացիայի էլեկտրաէներգետիկ ստորաբաժանման մաս է կազմում: Ընկերությունը ծառայություններ է մատուցում էներգետիկ տարբեր ոլորտների էներգետիկայի օբյեկտների: «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ն 13 արտասահմանյան երկրներում իրականացրել/իրականացնում է ռուսական նախագծով 48 ատոմային էներգաբլոկների նախագծեր (գործող և կառուցվող): Միևնույն ժամանակ, ընկերությունը առաջատար դիրք է զբաղեցնում Չինաստանի, Բուլղարիայի և Հայաստանի շուկաներում ու հանդիսանում է ՋՋԷՌ ատոմակայաններում սպասարկման ժամկետի երկարաձգման, պլանային կանխարգելիչ սպասարկման ու սարքավորումների արդիականացման աշխատանքների գլխավոր կապալառուն: 2022 թվականի վերջին «Ռուսատոմ սերվիս» ՓԲԸ-ն արտաքին շուկաներում ձևավորել էր մոտ 3 միլիարդ ԱՄՆ դոլարի պատվերների պորտֆել։ «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ի ռեֆերենցիաները ներառում են շահագործման ժամկետների երկարացման, պահպանման ու վերանորոգման, սարքավորումների և պահեստամասերի մատակարարման, միջուկային ենթակառուցվածքի, խորհրդատվական ծառայությունների և ուսուցման, արդյունաբերական վարժասարքերի համալիր նախագծեր:

2022 թվականից ընկերությունն ակտիվորեն զարգացնում է վերականգնվող էներգետիկայի ոլորտները՝ փոքր հիդրոէներգետիկա, կենսագազային ռեակտորներ, աղբավայրերից գազի ստացում։ BOO (կառուծում-սեփականացնել-գործել) մոդելն իրականացվում է որպես առաջնահերթություն: Վերականգնվող էներգիայի ոլորտում «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ի ռեֆերենցիաները ներառում են Բուլղարիայում հիդրոէլեկտրակայանների կասկադի նախագծումը, Կարելիայի` Սեգոզերսկայա ՀԷԿ-ի համար սարքավորումների մատակարարումը: Մոտ ապագայում ընկերությունը նախատեսում է նաև դիրք գրավել որպես հիմնական բիզնես մասնակից բարձր հզորության կենսառեակտորների կառուցման գործում՝ իրականացնելով «կանաչ էներգիա» օգտագործելով «Ռոսատոմ» պետկորպորացիայի զարգացման ռազմավարությունը: Ռոբոտաշինության ուղղության շրջանակում ընկերությունն առաջարկում է ռոբոտային համակարգերի և այլ ոչ ստանդարտ սարքավորումների նախագծման և արտադրության ծառայություններ` ատոմային արդյունաբերության ձեռնարկությունների համար և դրանից դուրս:

«ՋԵՏ» ինժեներատեխնիկական կենտրոն» ԲԸ-ն («Ռուսատոմ-Սերվիս»-ի մաս)՝ առաջատար է ատոմակայանների և ջերմային էլեկտրակայանների վարժասարքերի կառուցման և մաթեմատիկական մոդելավորման ոլորտում: Ընկերության գործունեությունը ներառում է նախագծված էներգաբլոկների տեխնոլոգիական ալգորիթմների փորձարկում, մարդ-մեքենա ինտերֆեյսների հետազոտություն և արտակարգ իրավիճակներում ատոմակայանի շահագործող անձնակազմին աջակցելու համակարգերի մշակում:

16/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.41
-0.77
Եվրո (EUR)
419.27
-0.81
Ռուբլի (RUR)
4.3165
+0.0113
Լարի (GEL)
139.48
-0.32
50196
+234
Արծաթ
738.07
+2.65