Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Օլիմպիական խաղերի բացման նախօրեին Փարիզի հյուրանոցներում գիշերակացի միջին արժեքը կգերազանցի հազար եվրոն
27/12/2023 14:18
Կիսվել

Օլիմպիական խաղերի բացման նախօրեին Փարիզի հյուրանոցներում գիշերակացի միջին արժեքը կգերազանցի հազար եվրոն

Օլիմպիական խաղերի բացմանն ընդառաջ Փարիզի հյուրանոցային համարների միջին արժեքը կեռապատկվի և կգերազանցի հազար եվրոն: Այս մասին հաղորդում է BFMTV հեռուստաալիքը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ եթե Օլիմպիական խաղերի մեկնարկից երկու շաբաթ առաջ երկտեղանոց համարում մեկ գիշերվա միջին արժեքը կլինի 317 եվրո, ապա բացման արարողության նախօրեին այն կբարձրանա մինչև 1033 եվրո։

BFMTV-ն այս հետազոտությունն արել է՝ ուսումնասիրելով մայրաքաղաքի 80 հյուրանոցի գնացուցակ:

Փարիզի Օլիմպիական խաղերը տեղի կունենան 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 16-ը։ Այդ ընթացքում քաղաքն ակնկալում է ընդունել մինչև 20 միլիոն զբոսաշրջիկ։ Միևնույն ժամանակ, ինչպես ավելի վաղ Le Parisien թերթին տված հարցազրույցում ասել էր Փարիզի քաղաքապետի օգնական Փոլ Սիմոնդոնը, իշխանությունները քննարկում են զբոսաշրջային հարկաչափի վերանայման հնարավորությունը՝ բարձրացման միտումով:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98