![Պարսից ծոցի երկրները և Հարավային Կորեան ազատ առևտրի համաձայնագիր են ստորագրել](https://b24.am/pub/uploads/2023/12/Untitled-design-2022-09-30T102714.387-1536x864-1-1280x720.png)
Պարսից ծոցի երկրները և Հարավային Կորեան ազատ առևտրի համաձայնագիր են ստորագրել
Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրները և Հարավային Կորեան ստորագրել են ազատ առևտրի համաձայնագիր։ Այս մասին հայտնել է կազմակերպության քարտուղարությունը։
Կազմակերպության գլխավոր քարտուղար Ջասիմ Մոհամմեդ ալ Բուդայվին ասել է, որ շ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը պատմական քայլ է ծոցի երկրների տնտեսական ինտեգրման և կողմերի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ:
Հստակեցվում է, որ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրները և Հարավային Կորեան համատեղ փաստաթուղթ են ստորագրել բանակցություններն ավարտելու և ազատ առևտրի համաձայնագրի ձեռքբերման վերաբերյալ։ Ալ-Բուդայվիի խոսքով՝ կողմերը խորհրդակցությունների հինգ փուլ են անցկացրել։ Փաստաթուղթը բաղկացած է 18 գլուխներից և, մասնավորապես, անդրադառնում է թվային առևտրին, ապրանքների և ծառայությունների առևտրին, սահմանում է պետական գնումների, ինչպես նաև մաքսային ընթացակարգերը։