
Թուրքիան 2023-ին համաշխարհային առևտրում ռեկորդային բաժին է արձանագրել
Թուրքիայի մասնաբաժինը համաշխարհային առևտրում անցնող տարում ավելացել է: Ինը ամսում դրա ծավալը կազմել է 253.3 միլիարդ դոլար։ Այս մասին հայտարարել է հանրապետության առևտրի նախարար Օմեր Բոլաթը։
«Առևտրի համաշխարհային կազմակերպության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ 2023-ի ինն ամիսների ընթացքում մեր արտահանումն աճել է մինչև 253.3 միլիարդ դոլար: Նշված ժամանակահատվածում Թուրքիային բաժին է ընկել համաշխարհային առևտրի 1.06%-ը: 2022 թվականի վերջին մեր երկրի մասնաբաժինը համաշխարհային արտահանման մեջ կազմել է 1.02%»,- հայտնել է նախարարը:
Հիշեցնենք՝ Թուրքիայի ընդհանուր արտահանումը 2022 թվականին կազմել է 254 միլիարդ դոլար։ Ստացվում է՝ երկիրն անցնող տարում թարմացրել է իր ռեկորդը:
Թուրքիայի իշխանություններն ավելի վաղ նշել էին, որ այս տարվա վերջին երկրի արտահանումը կկազմի 265 միլիարդ դոլար։ Մինչև 2028 թվականը Թուրքիան մտադիր է արտահանումը հասցնել 400 միլիարդ դոլարի: