Տնտեսական

USD BUY - 390.00-3.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 411.00-2.50 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 71.87+0.66 WTI - 68.06+0.84
COMEX:  GOLD - 2692.30+1.20 SILVER - 32.62+3.62
COMEX:  PLATINUM - 945.00+0.93
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.03+0.31 EUR/GBP - 1.0555-0.09
FOREX:  EUR/USD - 1.0555-0.09 GBP/USD - 1.2744-0.15
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44401.93-0.54 NASDAQ - 19736.69-0.62
STOCKS US: S&P 500 - 6052.85-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8352.08+0.52 CAC40 - 7480.14+0.72
STOCKS EUR:  DAX - 20345.96-0.19
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
ՊԱՆԻՐ ԱՐՏԱԴՐՈՂ 59 ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՏՈՒԳԱՆՎԵԼ Է, 18-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է
08/11/2012 15:54
Կիսվել

ՊԱՆԻՐ ԱՐՏԱԴՐՈՂ 59 ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՏՈՒԳԱՆՎԵԼ Է, 18-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է

Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին պանրի արտադրությամբ զբաղվող թվով 59 տնտեսվարող սուբյեկտների մոտ իրականացված տեսչական ստուգումների արդյունքում հայտնաբերվել են խախտումներ, որոնք վերաբերել են թե՛ սանիտարահիգիենիկ, թե՛ մակնշման, թե՛ պահման պայմանների չկատարման հետ կապված խնդիրներին: Այսօր՝ նոյեմբերի 8-ին, կառավարության նիստի շրջանակներում այս մասին տեղեկացրել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը՝ նշելով, որ ստուգումների արդյունքում թվով 18 տնտեսվարող սուբյեկտի գործունեությունն արգելվել է` առանձին արտադրության կամ ամբողջ արտադրության կտրվածքով:

Այդ սուբյեկտներն են` անհատ ձեռնարկատեր Կամո Վահանյան, «Անի-Մերի» ՍՊԸ, անհատ ձեռնարկատեր Գարեգին Քոչինյան, Սուսան Ղազարյան, անհատ ձեռնարկատեր Արմեն Սուքիասյան, անհատ ձեռնարկատեր Էդիկ Բոզոյան, «Ամասիայի գլխավոր պանրագործարան» ՍՊԸ, «Վարդանուշ» ՍՊԸ, «Սեդրակ և Տիգրան» ՍՊԸ, «Կալինինո կաթ» ընկերություն, «Դումիկյան Եղբայրներ» ՍՊԸ, «Մաստարաչեդո» ՍՊԸ, «Իգիթ» ՍՊԸ, «ԱՄՄ» ընկերություն, «Կաթնամթերք Վան» ՍՊԸ, «Կյորու» ընկերություն, անհատ ձեռնարկատեր Սամվել Թունյան և անհատ ձեռնարկատեր Սամվել Բալոյան:

Տվյալ տնտեսվարող սուբյեկտների մոտ տեսչական ստուգումների արդյունքում կատարվել են նմուշառումներ, լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի մանրէներ` մեծամասամբ չանախ պանրի արտադրատեսակի հետ կապված (աղիքային ցուպիկի մանրէների թույլատրելի քանակի գերազանցումը  կարող է առաջացնել մարսողական համակարգի խնդիրներ): 5.5 տոննա պանիր ոչնչացվել է, և տվյալ ընկերությունները ներկայումս իրականացնում են սանիտարահիգիենիկ պայմանների կատարման աշխատանքներ` ծառայության համապատասխան տեսուչների վերահսկողության ներքո:

Թվով 59 տնտեսվարող սուբյեկտները ենթարկվել են վարչական պատասխանատվության, կիրառվել է տուգանք. ընդհանուր գումարը կազմել է 10 մլն 450 հազար դրամ:

Աբրամ Բախչագուլյանը նաև տեղեկացրել է, որ խոշոր արտադրողների մոտ սանիտարահիգիենիկ նորմերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության արդյունքում պարզ է դարձել, որ այս ընկերությունները պարտաճանաչ են և նման խնդիրներ իրենց կողմից արտադրած արտադրանքում չեն առաջանում, քանի որ նրանք ներդրել են անվտանգության համակարգեր և կարողանում են անիտարահիգիենիկ պահանջների նկատմամբ հսկողություն ապահովել:

«Մեր խնդիրը փոքր արտադրություններն են, որոնք չեն կարողանում ներդնել այդ համակարգերը: Մենք պարբերաբար հսկողության տակ ենք առնում այդ արտադրությունները», – նշել է Աբրամ Բախչագուլյանը:

ՀՀ սննդամթերքի անվտանգության ծառայության պետի կարծիքով՝ անհրաժեշտ է օրենսդրությամբ  խստացնել կիրառվող պատժամիջոցները:

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69