Տնտեսական

USD BUY - 392.50+0.50 USD SELL - 397.00+2.00
EUR BUY - 414.00+2.00 EUR SELL - 421.00+3.00
OIL:  BRENT - 73.38+0.94 WTI - 69.17+0.86
COMEX:  GOLD - 2658.50+1.11 SILVER - 30.67+2.92
COMEX:  PLATINUM - 947.00+1.45
LME:  ALUMINIUM - 2599.00+0.13 COPPER - 9002.00-0.20
LME:  NICKEL - 16064.00+1.14 TIN - 28192.00+0.87
LME:  LEAD - 2057.00+0.02 ZINC - 3054.00-2.47
FOREX:  USD/JPY - 150.02-1.01 EUR/GBP - 1.0571+0.20
FOREX:  EUR/USD - 1.0571+0.20 GBP/USD - 1.2711+0.42
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44722.06+0.00 NASDAQ - 19060.48+0.00
STOCKS US: S&P 500 - 5998.74+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 38208.03-0.37 TOPIX - 2680.71-0.24
STOCKS CHINA:  HANG SENG - 19423.61+0.29 SSEC - 3326.46+0.93
STOCKS EUR:  FTSE100 - 8281.22+0.08 CAC40 - 7179.25+0.51
STOCKS EUR:  DAX - 19425.73+0.85
29/11/2024  CBA:  USD - 394.64+1.67 GBP - 500.84+3.18
29/11/2024  CBA:  EURO - 416.82+2.24
29/11/2024  CBA:  GOLD - 33519.71+154.48 SILVER - 381.46-3.76
Հնդկաստանը հետաձգում է նավթի ռազմավարական պաշարների նոր պահեստարանների կառուցումը
11/01/2024 15:28
Կիսվել

Հնդկաստանը հետաձգում է նավթի ռազմավարական պաշարների նոր պահեստարանների կառուցումը

Հնդկաստանի կառավարությունը հետաձգել է նավթի ռազմավարական պաշարների համար ստորգետնյա նոր պահեստարաններ կառուցելու 50 միլիարդ ռուփի (600 միլիոն դոլար) արժողությամբ ծրագիրը:

Ինչպես հաղորդում է Business Standard-ը, հանրապետության իշխանությունները որոշել են մոտ ապագայում չավելացնել նավթի ռազմավարական պաշարները՝ պայմանավորված շուկայի ներկայիս անկայունությամբ և Brent տեսակի նավթի գների հետագա անկման հեռանկարով։ Միևնույն ժամանակ, Նյու Դելին նպատակ ունի 2023-2024 ֆինանսական տարում կրճատել բյուջեի դեֆիցիտը մինչև ՀՆԱ-ի 5.9%-ը՝ նախորդ տարվա 6.4%-ի դիմաց:

Հնդկաստանում նավթի առկա պահեստարանների հզորությունը կազմում է 39 միլիոն բարել։ Սա բավական է, որպեսզի երկրի արդյունաբերությունը արտակարգ իրավիճակի դեպքում նավթով ապահովվի ընդամենը ութ օրով։ Պահեստներն ամբողջությամբ լցված էին 2020 թվականին, երբ Brent տեսակի նավթի պահեստավորված ծավալի մոտ մեկ երրորդը փոխանցվեց վերամշակող գործարաններին:

Հիշեցնենք՝ 2023 թվականին Հնդկաստանի կառավարությունը քննարկում էր նավթի ռազմավարական պաշարները դրանց կրճատումից հետո համալրելու հնարավորությունը և մոտ ապագայում այդ նպատակով մոտ 9.2 միլիոն բարել նավթ ներկրելու հնարավորությունը։ Այդ կապակցությամբ մշակվել րէ մինչև մոտ 40 միլիոն բարել ծավալով ածխաջրածինների ռազմավարական պաշարների նոր պահեստարանների կառուցման ծրագիր, ինչը թույլ կտար անհրաժեշտության դեպքում տնտեսությանը մատակարարել 70-ից 90 օր։

29/11/2024
դրամ
Դոլար (USD)
394.64
+1.67
Եվրո (EUR)
416.82
+2.24
Ռուբլի (RUR)
3.66
+0.09
Լարի (GEL)
141.07
-2.23
33519.71
+154.48
Արծաթ
381.46
-3.76