Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
ԻՆՉՊԻՍԻ՞Ն ԵՆ ՀՀ ԱՊՊԱ ՇՈՒԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ
09/11/2012 11:55
Կիսվել

ԻՆՉՊԻՍԻ՞Ն ԵՆ ՀՀ ԱՊՊԱ ՇՈՒԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն հրապարակել է 2012 թվականի սեպտեմբեր 30-ի դրությամբ հայաստանյան ԱՊՊԱ (ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն) ոլորտը ներկայացնող ամփոփ վիճակագրական տվյալներ:

Համաձայն այս տվյալների` ընթացիկ տարվա առաջին ինն ամիսների վերջի դրությամբ մեր հանրապետությունում հաշվառվել է գործող ԱՊՊԱ պայմանագիր`  366,7 հազար տրանսպորտային միջոցների վերաբերյալ: Նախորդ ամսվա վերջին օրվա համեմատ այս ցուցանիշը աճել է մոտ 2000-ով: Հաշվետու ժամանակահատվածում հաշվեգրված ապահովագրական վճարների ընդհանուր գումարը կազմել է 12,2 մլրդ ՀՀ դրամ:

Ըստ ներկայացված տվյալների` սեպտեմբեր ամսվա վերջի դրությամբ ՀՀ ԱՊՊԱ շուկայի իր մասնաբաժնով առաջատար է «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունը:  Վերջինս տնօրինում է հայաստանյան ԱՊՊԱ շուկայի շուրջ 33%-ը: Հաշվետու ամսվա վերջի դրությամբ  «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունում հաշվառվել է գործող ԱՊՊԱ պայմանագիր` ավելի քան 112 հազար տրանսպորտային միջոցների վերաբերյալ:  

ՀՀ ԱՊՊԱ շուկայում երկրորդը «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն է, երրորդը՝ «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունը՝ համապատասխանաբար 21% և 15% մասնաբաժիններով: Հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով «ՌԵՍՈ» ընկերությունում գրանցված է եղել գործող ԱՊՊԱ պայմանագիր` շուրջ 55 հազար տրանսպորտային միջոցների վերաբերյալ, իսկ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունում` 80 հազար տրանսպորտային միջոցների վերաբերյալ:

ՀՀ-ում գործող մյուս ապահովագրական ընկերություններն ԱՊՊԱ շուկայում ապահովել են հետևյալ մասնաբաժինները.

«ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ»` 11% (42 հազար գործող ԱՊՊԱ պայմանագիր), «ԳԱՐԱՆՏ-ԼԻՄԵՆՍ»` 8% (29.6 հազար գործող ԱՊՊԱ պայմանագիր), «ՌԱՍԿՈ»` 7% (25.9 հազար գործող ԱՊՊԱ պայմանագիր), «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ»` շուրջ 5% (20.5 հազար գործող ԱՊՊԱ պայմանագիր):

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45