Տնտեսական

USD BUY - 390.00-3.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 411.00-2.50 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 71.87+0.66 WTI - 68.06+0.84
COMEX:  GOLD - 2692.30+1.20 SILVER - 32.62+3.62
COMEX:  PLATINUM - 945.00+0.93
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.03+0.31 EUR/GBP - 1.0555-0.09
FOREX:  EUR/USD - 1.0555-0.09 GBP/USD - 1.2744-0.15
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44401.93-0.54 NASDAQ - 19736.69-0.62
STOCKS US: S&P 500 - 6052.85-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8352.08+0.52 CAC40 - 7480.14+0.72
STOCKS EUR:  DAX - 20345.96-0.19
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
ԿԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ ՀԱՄԱՏԵՂ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՎԱՌԵԼԻՔԻ, ԱՎԻԱՑԻԱՅԻ ԵՎ ԴԵՂՈՐԱՅՔԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ
12/11/2012 10:38
Կիսվել

ԿԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ ՀԱՄԱՏԵՂ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՎԱՌԵԼԻՔԻ, ԱՎԻԱՑԻԱՅԻ ԵՎ ԴԵՂՈՐԱՅՔԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ

ԱՊՀ անդամ երկրների մրցակցային մարմիններն այսուհետ միմյանց կփոխանցեն ԱՊՀ տարածքում գործունեություն իրականացնող օրինախախտ խոշոր ընկերությունների վերաբերյալ տեղեկատվությունը, ինչի շնորհիվ վերջինների գործունեությունն ու վարքագիծը մշտապես կգտնվի ԱՊՀ անդամ բոլոր երկրների մրցակցային մարմինների ուշադրության կենտրոնում:  Օրինախախտ տնտեսվարողների գործունեության վերահսկողության վերաբերյալ նման պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստում, որին ներկա է եղել նաև խորհրդի անդամ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը:

ՏՄՊՊՀ հայտարարության համաձայն՝ ԱՊՀ անդամ մի քանի երկրներում մասնաճյուղային ցանցի միջոցով գործունեություն իրականացնող ընկերությունները բազմաթիվ են: Նման վերահսկողությունը թույլ կտա կազմել ռիսկային ընկերությունների ցուցակ և մի երկրում օրինախախտ հանդիսացած տնտեսվարողի գործունեությունը խստորեն կվերահսկվի նաև այն պետությունների տարածքում, որտեղ վերջինը  գործունեություն է իրականացնում:

Որոշվել է ԱՊՀ անդամ երկրների մակարդակով համատեղ ուսումնասիրություն իրականացնել երեք կարևոր ոլորտներում, որտեղ ձևավորվող գնային քաղաքականությունն ու տնտեսվարողների վարքագիծը խնդրահարույց են համարել նիստին ներկա գրեթե բոլոր երկրների մրցակցային մարմինների ղեկավարները: Խոսքը վերաբերում է վառելիքի, դեղորայքի և ավիացիայի ոլորտներին:

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69