Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՊԵԿ. Դեկտեմբերին 140 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 261 վարձու աշխատողի չձևակերպման դեպք. տուգանքը կազմել է 65.25 մլն դրամ
18/01/2024 17:21
Կիսվել

ՊԵԿ. Դեկտեմբերին 140 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 261 վարձու աշխատողի չձևակերպման դեպք. տուգանքը կազմել է 65.25 մլն դրամ

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական միջոցառումները. 2023 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում ընդհանուր առմամբ 140 հարկ վճարողի մոտ 140 դեպքով արձանագրվել է 261 վարձու աշխատողի չձևակերպման դեպք, տուգանքի չափը կազմել է 65.25 մլն դրամ:

Իսկ 3 և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 21 դեպքով 21 հարկ վճարող տուգանվել է 29.750 մլն դրամով: Դեպքերն արձանագրվել են փաստացի գործունեության 8 ոլորտում։

Մասնավորապես, շենքերի կառուցապատման, շինարարության, ճանապարհաշինության ոլորտում  6 հարկ վճարողի մոտ 6 դեպքով բացահայտվել է 46 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 11․5 մլն դրամ տուգանք: Հանրային սննդի ոլորտում 4 հարկ վճարողի մոտ 4 դեպքով բացահայտվել է 27 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 6․750 մլն դրամ տուգանք: Տրանսպորտային (փոխադրման) գործունեության ոլորտում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով բացահայտվել է 11 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 2․750 մլն դրամ տուգանք: Հագուստի, կոշիկի և գործվածքների արտադրությամբ զբաղվող մեկ հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 8 չձևակերպված վարձու աշխատող և առաջադրվել է 2 մլն դրամ տուգանք: Հացի կամ հացաբուլկեղենի արտադրության ոլորտում 3 հարկ վճարողի մոտ 3 դեպքով բացահայտվել է 10 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 2․5 մլն դրամ տուգանք: Խորհրդատվության (հաշվապահական, իրավաբանական, այլ) բնագավառում՝ մեկ հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 4 չձևակերպված վարձու աշխատող և առաջադրվել է 1 մլն դրամ տուգանք: Մթերային խանութում մեկ հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող և առաջադրվել է 750  հազար դրամ տուգանք, մրգի և բանջարեղենի առևտրով զբաղվող մեկ հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող և առաջադրվել է 750  հազար դրամ տուգանք, իսկ այլ ոլորտներում՝ 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով բացահայտվել է 7 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1․750 մլն դրամ տուգանք:

2023 թ. դեկտեմբերին 3 և ավելի չձևակերպված վարձու աշխատողների մասով խախտում թույլ տված հարկ վճարողների անվանական ցանկը` ըստ գործունեության ոլորտների առավել մանրամասն տեղեկատվությամբ` այստեղ։

2023 թ․ դեկտեմբերին չձևակերպված վարձու աշխատողների մասով խախտում թույլ տված 140 հարկ վճարողի ցանկն՝ այստեղ։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52