ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՃԻ ՏԵՄՊԸ ՆՎԱԶԵԼ Է
2012 թվականի երրորդ եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, Գերմանիայի ՀՆԱ-ն աճել է 0,2%-ով: Տարեկան կտրվածքով ցուցանիշն աճել է 0,4%-ով: Այս մասին հաղորդում է Գերմանիայի Ազգային վիճակագրական ծառայությունը:
Ըստ վերլուծաբանների՝ տնտեսական աճին մեծապես նպաստել են տնտեսության ներքին գործոնները, մասնավորապես, սպառողական ծախսերի աճը:
Միևնույն ժամանակ, Եվրոպայի խոշորագույն տնտեսության աճի տեմպը նվազել է՝ պայմանավորված Եվրոգոտու պարտքային ճգնաժամի խորացմամբ:
Նշենք, որ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում Գերմանիայի տնտեսության աճն ամսական կտրվածքով կազմել էր 0.3%, տարեկան կտրվածքով՝ 0.5%:
Եվրահանձնաժողովի փորձագետների կանխատեսման համաձայն՝ ընթացիկ տարվա արդյունքներով Գերմանիայի տնտեսության աճը կկազմի 0.8%: