Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ԿԿԱՅԱՆԱ ԱՐՑԱԽԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՖՈՐՈՒՄ
26/11/2012 14:42
Կիսվել

ԿԿԱՅԱՆԱ ԱՐՑԱԽԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՖՈՐՈՒՄ

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ), ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը և ԼՂՀ կառավարությունը նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը Ստեփանակերտում կկազմակերպեն «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորում` նվիրված Արցախի տեխնոլոգիական զարգացման խնդիրներին: Ֆորումին կմասնակցեն ՀՀ և ԼՂՀ պաշտոնյաներ, ՏՀՏ ընկերությունների և բիզնես ոլորտի այլ կազմակերպությունների ղեկավարներ, ԲՈՒՀ-երի ներկայացուցիչներ:

Սպասվում է, որ ֆորումի ընթացքում մի քանի միջազգային ընկերություններ կհայտարարեն Ղարաբաղում իրենց ընկերության մասնաճյուղի բացման մասին:

Միջոցառման օրակարգային  թեմաներից են` ԼՂՀ տեխնոլոգիական զարգացման ներկան ու հեռանկարները, ԼՂՀ  տեխնոլոգիական զարգացումը` պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ, ԼՂՀ-ում ՀՀ ՏՀՏ կազմակերպությունների կողմից ընկերությունների հիմնադրման և/կամ գործունեություն ծավալելու վերաբերյալ առաջարկությունների  ու մտահաղացումների ներկայացում և այլն:

«Մեր հիմնական նպատակներից մեկն այն է, որ Հայաստանում տեխնոլոգիական ոլորտը զարգանա նաև մարզերում, ինչի համար տարբեր ծրագրեր ենք նախաձեռնել: Հիմնվելով 2010 և 2011 թվականներին Ստեփանակերտում կայացած «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումների արդյունքում ունեցած ձեռքբերումների վրա, մասնավորապես, Տեխնոլոգիական ինկուբատորի շինարարության մեկնարկը, Ինստիգեյթ, Լայմ Տեխ, Սիներջի ընկերությունների կողմից Արցախում մասնաճյուղերի հիմնումը՝ որոշվեց սույն հանդիպումը նվիրել ԼՂՀ տեխնոլոգիական զարգացման հետագա խնդիրներին»,- նշել է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Տեղեկացնենք նաև, որ ԼՂՀ-ում տեխնոլոգիական ոլորտը զարգացնելու նպատակով նոյեմբերի 15-ից սկսած Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը Ղարաբաղում իրականացնում է ձեռներեցությանը նվիրված սեմինար: Սեմինարին մասնակցելու համար մասնակիցները պետք է ներկայացնեին հետաքրքիր գործարար գաղափարներ, ունենային գործարարությամբ զբաղվելու ձգտում և մոտիվացիա, ինչպես նաև նախնական գիտելիքներ տեխնոլոգիաների բնագավառում: Լավագույն գաղափարների հեղինակները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց նախագծերը «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումին:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98