Տնտեսական

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
Թուրքիան հունվարին արտահանման ամենաբարձր ցուցանիշն է գրանցել իր պատմության մեջ
13/02/2024 12:58
Կիսվել

Թուրքիան հունվարին արտահանման ամենաբարձր ցուցանիշն է գրանցել իր պատմության մեջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հունվարին գրանցվել է արտահանման ամենաբարձր ցուցանիշը երկրի պատմության մեջ: Այս մասին նա ասել է Անկարայում նախարարների կաբինետի նիստից հետո։

«Մենք գոհ ենք Թուրքիայի տնտեսության նկատմամբ վստահության աճից։ Մեր հունվարյան արտահանումն անցյալ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 3.6%-ով՝ հասնելով 20 միլիարդ դոլարի։ Այսպիսով, մենք հասել ենք մեր պատմության մեջ ամենաբարձր արտահանման ծավալին։ Այս միտումը շարունակվում է, իսկ զբաղվածության ոլորտում գործազրկության կրճատումը շարունակում է մնալ մեր հիմնական առաջնահերթությունը»,- ասել է Էրդողանը։

Նա հիշեցրեց, որ իշխանությունները նախկինում մշակել էին գնաճի և ճգնաժամային գործընթացների դեմ պայքարի համապարփակ տնտեսական ծրագիր։ Նրա խոսքով՝ առաջիկայում այս ծրագրի իրականացման համատեքստում երկրում դրական տեղաշարժ կլինի հատկապես գնաճի հարցում։

Խոսելով զբոսաշրջության ոլորտում հեռանկարների մասին՝ Էրդողանը նշել է, որ ակնկալում են զբոսաշրջությունից 60 միլիարդ դոլարի եկամուտ ստանալ։

«2023 թվականը մեր պատմության մեջ զբոսաշրջության ոլորտում մեր լավագույն տարին էր: Նախորդ տարվա համեմատ մեր զբոսաշրջության եկամուտներն աճել են 17%-ով՝ 2023-ի վերջին հասնելով 54.3 միլիարդ դոլարի: 2024 թվականի մեր նպատակն է 60 միլիոն այցելություն և 60 միլիարդ դոլար եկամուտ զբոսաշրջությունից»:

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88