
ՍԿՍՆԱԿ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԸՆԴԼԱՅՆՎԵԼ Է
Այսօր՝ նոյեմբերի 29-ին կայացած նիստում ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, որով սկսնակ գործարարների պետական աջակցության ծրագրի դրամագլուխը մեծացել է 200 մլն դրամով։
Կառավարության պարզաբանմամբ՝ որոշումը թելադրված է այն իրողությամբ, որ սկսնակ գործարարների համար 2012թ. նախատեսված ֆինանսական աջակցության դրամագլուխը ս.թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ ամբողջովին տեղաբաշխվել է, մինչդեռ պահանջարկը մեծ է։
Մատչելի ֆինանսական ռեսուրսների ներգրավման միջոցով ակնկալվում է ընդլայնել սկսնակ ՓՄՁ սուբյեկտների ձեռներեցությամբ զբաղվելու հնարավորությունը։